Անգին խորհուրդներ՝ երեխայի դաստիարակությունը հեշտացնելու համար

Ցանկանում եմ անդրադառնալ խորհուրդների, որոնց եթե հետեւեք սկսած մեկ-երկու տարեկանից, դաստիարակությունն ավելի հեշտ կընթանա եւ հետագայում ավելի հեշտ կլինի թե ձեզ, թե ձեր երեխաների համար: Ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում էլ միանշանակ առաջնորդվեք

«լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով: Երեխային դեռ մանկուց սովորեցրեք պահպանել օրվա ռեժիմը եւ հետեւել կանոններին: Սկսեք քնելուց եւ ուտելուց: Եթե ձեր բալիկը արդեն մեկ տարեկան է, եւ դեռ չունի ռեժիմ, ապա նշանակում է դուք ինչ-որ բան այնպես չեք անում: Անհրաժեշտ է, մի կողմից, չընկնել ծայրահեղության գիրկը, երբ երեխային

ժամացույցի սլաքի զարկով են կերակրում կամ քնեցնում մյուս կողմից, չշարունակել նորածնի՝ «երբ պատահի, ինչ պատահի» սկզբունքը: Գտեք ոսկե միջինը: Սակայն պետք է նշել, որ ծնողները եւս պետք է ունենան օրվա ռեժիմ եւ հետեւեն կանոններին:Երեխային բացատրեք, որ պետք է ինքնուրույն հավաքել խաղալիքները: Դեռ փոքր տարիքից դաստիարակեք

ձեր երեխային՝ խաղի ավարտին հավաքել իրերը: Սա շատ հեշտ է փոքր ժամանակ սովորեցնելը, քանզի երեխաներն այս տարիքում ամեն ինչ ընկալում են որպես խաղ, եւ որքան շուտ սկսեք, այնքան ձեր գործը հետագայում ավելի թեթև կլինի: Պետք է լինել հետեւողական եւ համբերատար:

Երեխաներին ամեն պարագայում ասեք ճշմարտությունը եւ խուսափեք նրանց խաբելուց: Թողեք երեխային ինքնուրույն զբաղմունք գտնել: Մեծերը հաճախ են սիրում երեխաների խաղերին միջամտել, անընդհատ գրկել, խաղալիքներ առաջարկել: Այդկերպ երեխային ժամանակ չի մնում ինքն իրեն հետաքրքրություն գտնել: Երեխային սովորեցրեք սպասել:

Գտեք տարբեր պատճառներ եւ շատ փոքր տարիքից սովորեցրեք նրանց սպասել: Օրինակ, երբ խանութից նոր խաղալիք է ուզում կամ շոկոլադ, անմիջապես մի գնեք, այլ ասեք, որ պետք է սպասել եւ հաջորդ օրը (կամ՝ երբ ճիշտ եք գտնում): Այդպիսով դուք նրանց մոտ ձևավորում եք համբերատարություն, եւ նրանք հասուն տարիքում ձեզանից շատ շնորհակալ կլինեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *