Պետք է կրկին հեղափոխություն անել, որպեսզի…Նիկոլայ Ծատուրյանի ՀԶՈՐ խոսքերը վարչապետի մասին և դիպուկ անդրադարձը վերջին շրջանի իրադարձություններին

«Ժողովուրդ» օրաթերթն վերջին շրջանի քաղաքական եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ: «Ես մի անգամ ասել եմ եւ էլի կրկնում եմ իսկական հեղափոխության ժամանակը այժմ է. անհրաժեշտ է անել հեղափոխություն, որ դրանց բոլորին վերացնեն:

Ես ընդհանրապես ռադիկալ գործողությունների կողմնակից եմ, որ եթե ինձ մայր են հայ հոյում, ես պետք է հերն անի ծեմ: Իսկ Նիկոլին, երբ հայհոյում են, ասում է` ոչինչ: Ի՞նչ ոչինչ: Պետք է բռնես եւ հերներն էլ ան իծես: Քո ձեռքին է հիմա իշխանությունը, եւ կարեւորը

ժողովուրդը քո թիկունքին է: Քանի դեռ ժողովուրդը չի հիասթափվել այս կամուկացից, անհրաժեշտ է շատ կոնկրետ միջոցներ ձեռնարկել»,-նկատում է Նիկոլայ Ծատուրյանը: Ըստ մեր զրուցակցի` նա հեղափոխության սկզբից էլ դեմ է եղել թավշյա և սիրո արտահայտություններին:

Նրա կարծիքով` թավշյա հեղափոխություն անում են այն ժամանակ, երբ ողջ երկիրը հզոր վիճակում է գտնվում: «Սակայն, քանզի 20 տարվա մեջ լրիվ հերներս անի ծված երկիր ենք, թավշյա-մավշյա բաները պետք է վերացվեն: Դրանից զատ այն ժամանակ ավելի շատ իշխանափոխություն եղավ, բոլորն ուրախացան, որ վերջապես ազատվում են Սերժիկից, իսկ հիմա պետք է

իսկապես անեն հեղափոխություն, ու մտավորականությունը պետք է միշտ ժողովրդի կողքին լինի: Այս անորոշությունը ժողովրդին սկսել է նյարդայնացնել: Նիկոլ Փաշինյանի ողջ սխալն նրանում է, որ նա չստեղծեց իր կաբինետը: Այժմ նա ԱԱԾ-ում պետք է ստեղծի այն ու ժերը, ովքեր իրեն իսկապես սատար կկանգնեն, այդ ժամանակ նոր հնարավոր է բոլոր հարցերը լուծել, քանզի Ազգային անվտանգության ծառայությունը շատ կարեւոր ու ժային կառույց է:

Կադրային փոփոխություններ անելուց առաջ ես պետք է նախ մտածեմ, թե տեղն ում եմ դնում, ով կարող է լինել, իսկապես այն մարդը , ում կարելի է վստահել: Փոխում է` լավ է անում, սակայն ես կողմնակից եմ, երբ Գլխավոր շտաբի պետը, հարսանիք է անում` պետք է հրաժարական տա, օրենքը ամենքի համար է գործում հավասար, ու այդ քայլը բավականին մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա»,-ընդգծում է նա:

Նիկոլայ Ծատուրյանի խոսքով` ժողովուրդը Կառավարության նման քայլերը տեսնելով սովորում է, ոգեւորվում է : իսկ ինչ վերաբերվում է ընդդիմադիրներին, ապա ըստ նրա` բնական է, որ նրանք պետք է պայ քարեն իշխանության դեմ, քանզի նրանք լավ լա փել

են ու հիմա աևդեն զգում են, որ այդ լա փածը ձեռքներից գնում է: «Մենք էլ հո արջի պես քնած չենք, մենք էլ հարկ եղած դեպքում դուրս կգանք փողոց ու արդեն կպահանջենք այլ բաներ: Նիկոլն ինչ անում է, պետք է անի ժողովրդի անունից ու չլսի, թե ինչ է ասում միջազգային հանրությունը:

Արա´, ինչ-որ պետք է, արա´: Մենք մի հատ Լեւոն Տեր-Պետրոսյանի հա խից չենք կարողանում գալ: Էդ մարդը մեռ ավ մարդկանց գլուխն ուտելով, մի խոսքով ռեալ միջոցներ են անհրաժեշտ: Ինձ դուր չի գալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում արդարանում է, այ մարդ, ինչո՞ւ ես արդարանում :

Հրամայիր ու կատարիր, վերջացրո´ւ: Էդ Աշոտյանին, սաղին պետք է տան ժողովրդի ձեռքը, «սամ ասուդ» անեն»,-հավելում է նա: Նիկոլայ Ծատուրյանի դիտարկմամբ` նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ Կառավարությունը պետք է շատ լուրջ միջոցներ ձեռնարկի` ոչ թե այսպես թավշյա, այլ լուրջ. «Հեղափոխությունները թավշյա չեն լինում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *