Արդյո՞ք մենք այնքան երջանիկ ենք, որքան դա երևում է սոցցանցերում

Ինտերնեստը գրում է.
Արդյո՞ք մենք այնքան երջանիկ ենք, որքան դա երևում է Ֆեյսբուքի ու Ինստագրամի մեր էջերում: Ինչպե՞ս գտնել հավասարակշռություն իրական կյանքի ու օնլայն հարթակների միջև և լինել անկեղծ ոչ միայն շրջապատի, այլև ինքներս մեզ հետ: Առաջարկում ենք քննարկել դա անձնական աճի

փորձագետ, քոուչ Արևիկ Հայրապետյանի հետ: Եթե այս երևույթը ավելի խորապես դիտարկենք, ապա կարող ենք ասել, որ վերջին շրջանում բազում մարդկանց կյանքում մի նոր «հետաքրքիր միտում» է ներմուծվել. այն է՝ ապացուցելու ամենքին՝ որքան իդեալական է իրենց կյանքը, որքան

հաջողակ են իրենք, որքան երջանիկ են ինչ-որ մեկի հետ ընկերություն անելու կամ հարաբերություն ունենալու համար: Եվ ահա մեկ ուրիշ հարց է առաջանում՝ արդյոք տվյալ մարդկանց կյանքն իսկապես այնքան հիանալի է, ինչպիսին այն ներկայացվում է սոցիալական հարթակում: Օրինակ՝ ճգտատերերի մեծամասնությունը անպայման ցանկանում են տեղեկացնել

համայն սոցիալական կայքերին, թե ինչ լավ ժամանակ են անցկացնում իրենք իրենց ընկերների հետ՝ որևէ նկարի կամ ճապոնական ինչ-որ ռեստորանում արված պոստի միջոցով: Մինչդեռ ժպտացող և երջանիկ ընկերներ պատկերող նկարի հետևում իրականում օգտատերեր են,

ովքեր կորցրել են միմյանց հետ իրական կապը, ովքեր մոռացել են, թե ինչ է կոչվում միմյանց հետ ռեալ շփվելը և առանց բառերի իրար հասկանալը: Ե՞րբ եք վերջին անգամ ձեր ընկերների հետ ինչ-որ տեղ այցելելև զգացել իրական շփումը, կապվածություն և

ներկայություն, երբ Դուք պատմել եք Ձեր նոր նպատակների մասին կամ խոսել եք մի որևէ բացահայտման մասին, որ վերջերս եք իմացել: Փաստն այն է, որ կան մարդիկ, որոնց համար իրենց սոցիալակն անձնական էջն ավելի առաջնային և կարևոր է, քան իրական կյանքում իրենց ունեցած շփումները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *