Կոկա — Կոլա ընկերության ղեկավարի լեգենդար ելույթը

Կոկա — Կոլա ընկերության ամենահաջողակ ղեկավարներից մեկը Բրայան Դեյսոնն էր: Նա ղեկավարել է ընկերությունը 1986 թվականից մինչև 1991 թվականը՝ Կոկա — կոլա ընկերությանը նվիրելով իր կյանքի ավելի քան երեսունհինգ տարիները: Նրա մշակած ռա զմավարություններն ընդգրկված են

մարքեթինգի դասագրքերում, բայց ընդամենը երեսուն վայրկյանանոց այս ելույթը հերիք էր, որ նրա անունը ունենար համաշշխարհային ճանաչում: Դեյսոնը նաև հիանալի հռետոր էր, և դրա ապացույցը նրա կարճ, սակայն շատ տպավորիչ ելույթն էր: Այն տևեց ընդամենը 30 վայրկյան, բայց հաշված րոպեների ընթացքում տարածվեց ողջ աշխարհում: Օգտատերերը

ուղարկում էին այդ խոսքերը միմյանց նամակներով, տեղադրում իրենց բլոգներում ու կայքերում: Այս կարճ խոսքում Կոկո — Կոլայ-ի ղեկավարին հաջողվեց ընդգրկել կյանքի բոլոր ոլորտները և հասկացնել, թե ինչպես է հնարավոր իրական երջանկություն գտնել: «Պատկերացրեք, որ կյանքը խաղ է՝ հիմնված հինգ գնդակով աճպարարություն անելու վրա:

Այդ գնդակներն են Աշխատանքը, Ընտանիքը, Առողջությունը, Ընկերները և Հոգին: Եվ ձեր նպատակն այն է, որ բոլոր 5 գնդակները մշտապես օդում լինեն: Շուտով դուք կհասկանաք, որ Աշխատանք կոչվող գնդակը ռետինե է, և եթե դուք պատահաբար այն գցեք, նա նորից վեր կթռչի ու

կվերադառնա ձեզ: Սակայն մնացած 4 գնդակները՝ Ընտանիքը, Առողջությունը, Ընկերները և Հոգին, ապակյա են: Եվ եթե դրանցից մեկնումեկը գցեք ցած, այն անդառնալիորեն կվնասվի, կքերծվի, ճաք կտա կամ գուցե առհասարակ փշրվի: Այն երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր: Դուք պետք է հասկանաք դա և փորձեք այնպես անել,

որ այդպես չպատահի: Աշխատեք աշխատանքային ժամերի ընթացքում հնարավորինս արդյունավետ և տուն գնացեք ժամանակին: Համապատասխան ժամանակ հատկացրեք ձեր ընտանիքին, ընկերներին և լիարժեք հանգստին: Արժեքն արժեքավոր է, եթե միայն նրան արժևորում են»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *