Հացը՝ որպես հայկական խոհանոցի զարդ. Հետաքրքիր փաստեր

ԷյԷմմեդիա կայքը գրում է.
Գրիգոր Տաթևացին հացը մեկնաբանում է այսպես. «Հացը հայցումն թարգմանի, որ է հայց, բնութեան հայց»: Ազգային խոհանոցը մշակույթը նկարագրող ամենագեղեցիկ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են

ազգային խոհանոցում: Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն փաստը, որ հայկական մշակույթում խոհանոցը անմիջականորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ յուր դիցարանում ունեցել են

հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը: Հայկական խոհանոցում և հյուրընկալությունում աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Դեռ նուց, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ

հացը կտրեին խա չաձև: Դա ցույց էր տալիս նրանց բարեկամությունը և այն հույսերը որոնք նրանք կապում էին բարեկամության հետ: Հայերի կյանքում հացի կարևորությունը գիտակցելու կարելի է ընդամենը ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնվելուն ասում են հաց ուտել: Լավաշ բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, այնուհետև ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից

նե տում մյուսին՝ լավ քա շելով-բացելով խմորը: Այսպես էլ առաջացել է լավքաշ-լավաշ անունը: Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քա շած: Լավաշը համարվում է այն եզակի մթերքներից, որը չունի պահպանման ժամկետ: Այն չորացնելու դեպքում

հնարավոր է պահել շատ երկար, իսկ թրջելուց հետո նորից վերականգնվում է սկզբնական համը: Եվ, անշուշտ, բազմաթիվ թևավոր խոսքեր կան հացի մասին, ինչպիսիք են՝ «հացով մարդ», «տանդ հացը չպակասի», «թե ցանկանում ես ճանաչել մարդուն՝ նրա հետ հաց կիսի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *