Աստղերի մասին հետաքրքիր փաստեր

Մարդկությունը ջանասիրաբար ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհն ու հատկապես տիեզերական տարածությունը: Աստղերը գրավում են մեզ իրենց չքնաղությամբ ու խորհրդավորությամբ՝ գտնվել մեզանից անչափ հեռու: Ձեզ ենք ներկայացնում աստղերի մասին մի քանի հետաքրքիր փաստեր: Ո՞ր աստղն է Երկրին ավելի մոտ գտնվում:

Մեր մոլորակին ամենամոտ աստղը Արևն է: Այն Երկրից 150 միլիոն կիլոմետր հեռավորություն ունի: Արևը, ըստ տիեզերական չափումների , համարվում է միջին մեծության դեղին աստղ: Այն արդեն 4,5 միլիարդ տարի ջրածինը վերածում է հելիումի և, հավանաբար, կշարունակի ևս յոթ մլրդ տարի: Երբ Արևի վառելիքը ավարտվի, այն կվերածվի հսկայական կարմիր աստղի և դրա չափերը բազում անգամ կմեծանան: Երբ

այն ընդարձակվի, կու լ կտա Մերկուրին, Վեներան և Երկիրը: Բոլոր աստղերը միևնույն բաղադրությունն ունեն: Աստղը ծնվում է մոլեկուլային ջրածնի սառը ամպում, որը սկսում է սեղմվել՝ ձգողականության պատճառով:Նրանք գտնվում են կատարյալ ներդաշնակության մեջ: Յուրաքանչյուր աստղ կարծես պայքարի մեջ լինի ինքն իր հետ: Երբ աստղն ավելի պայծառ է դառնում, այն ընդարձակվում է և վերածվում կարմիր հսկայի: Երբ

աստղի միջուկային սինթեզը դադարում է, վերին շերտերի ճն շման մեծացմանը ոչինչ չի խանգարում և այն պայ թում է: Հնարավոր է, որ երկնքում փայլող աստղերից շատերն վաղուց գոյություն չունեն, բայց դրանք չափազանց հեռու են գտնվում, և լույսը մեզ հասնում է միլիարդավոր տարիների ընթացքում: Աստղերի մեծ մասը կարմիր գաճաճներ են: Համեմատելով բոլոր հայտնի աստղերը՝ կարելի է ենթադրել, որ դրանց մեծ մասը կարմիր գաճաճներ են:

Զանգվածը հավասար է աստղի ջերմաստիճանին և գույնին:
Աստղերի գույնը կարող է տարբերվել կարմիրից մինչև սպիտակ ու կապույտ: Կարմիր գույն ունեցող աստղերի ջերմաստիճանն ամենացածրն է՝ ոչ ավել քան 3500 կելվին: Մեր Արևը դեղնա-սպիտակավուն աստղ է, որի ջերմաստիճանը մոտ 6000 կելվին է: Ամենատաք աստղերը կապույտ աստղերն են: Դրանց մակերևույթի ջերմաստիճանն ավելի

քան 12000 կելվին է: Այսպիսով՝ ջերմաստիճանն ու գույնը կապված են, իսկ ջերմաստիճանը սահմանվում է զանգվածով: Որքան մեծ է աստղի զանգվածը, այնքան մեծ է միջուկն ու միջուկային սինթեզն ավելի արագ է տեղի ունենում: Սա նշանակում է, որ դրա մակերևույթին ավելի մեծ էներգիա է հասնում՝ բարձրացնելով ջերմաստիճանը: Աստղերի

մեծ մասը կրկնակի է: ԲԱզում աստղեր ծնվում են զույգերով: Այդ զույգ աստղերը պտտվում են ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջ: Կան նաև այնպիսի համակարգեր, որոնք կազմված են երեք, չորս և ավելի մեծ թվով աստղերից: Միայն պատկերացրեք, թե ինչ գեղեցիկ մայրամուտ կդիտվի չորս-աստղանի համակարգի մոլորակներում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *