Մարդիկ օժտված են ինտելեկտի տարբեր տիպերով: Տարբեր մարդկանց մոտ գերակշռում է տվյալ տիպերից մեկնումեկը: Տեսնենք որոնք են դրանք. Բնության ինտելեկտ: Որոշում է մարդու ունակությունները զգալ կենդանիներին և բույսերին: Այդ կարողութկունը համարվում է տաղանդ մեր
էվոլյուցիոն անցյալում: Նախնադարյան որ սորդները տիրապետում էին այդ տաղանդին: Հիմա ինտելեկտի այդ տիպը շարունակում է կարևոր դեր խաղալ որոշ մասնագիտություններում: Առանց դրա հնարավոր չէ դառնալ հմուտ բուսաբան կամ գյուղատնտես: Ճիշտ է, արդի հասարակությունը արդեն քիչ է հետաքրքրվում տվյալ տիպով, քանզի մենք ավելի ու ավելի ենք հեռանում բնությունից: Երաժտական ինտելեկտ:
Երաժշտական ինտելեկտը դա տաղանդն է տարբերել քայլը, ռիթմը, տեմբրը, տոնայնությունը: Այս ինտելեկտի տիպը մեզ թույլ է տալիս զգալ, ստեղծել, վերարտադրել երաժշտությունը: Առանց դրա չէին կարող կոմպոզիտորները, դիրիժորները, երաժիշտները, վոկալիստները և պարզապես երաժշտություն լսողները: Տրամաբանամաթեմատիկական ինտելեկտ: Տրամաբանամաթեմատիկական ինտելեկտը օգնում է տալիս
հաշվել, լուծել դժվար մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ: Տրամաբանական ինտելեկտը որպես կանոն լավ է զարգացած մաթեմատիկների, գիտնականների և դետեկտիվների մոտ: Այս ունակություններով երիտասարդ անձիք ավելի քիչ շփվող են, նրանց ավելի շատ հետաքրքրում են թվերը, փորձարկումներն ու տրամաբանական խնդիրները:
Էքզիստենցիալ ինտելեկտ: Ինտելեկտ, որը հնարավորինս օգնում է ինդիվիդումին մարդկային գոյության խորը հարցերի հետ պայքարում: Օրինակ նման մարդիկ կարող են կյանքի իմաստի, անմահության կամ «ինչպես են մարդիկ հայտնվել Երկիր մոլորակում» թեմայի շուրջ նոր տեսություններ առաջ քաշել: Լինգվիստիկ ինտելեկտ: Լինգվիստիկ ինտելեկտը
դա մտածելու և հստակ, բոլորին պարզ լեզվով տվյալ միտքը շարադրելու ունակությունն է: Լինգվիստիկ ինտելեկտը առաջնային է պոետների, գրողների, լրագրողների և հասարակական գործիչների համար:
Անձնային ինտելեկտ: Անձնային ինտելեկտը դա ինքդ քեզ, մտքերդ և հույզերդ տնօրինելու և ըստ այդմ հետագա կյանքդ նախագծելու շնորհն է: