Դժվար, սակայն ոչ անհնարին ուղի, որը տանում է դեպի հանճար

Անձնական աճի փորձագետ, քոուչ Արևիկ Հայրապետյանը շարունակում է ներկայացնել հանճար դառնալու նախապայմաններն ու գաղտնիքները, այն սկզբունքները, որոնք կօգնել ձեզ կերտելու Ձեր հաջողության ճանապարհը և հասնել հանճարե մակարդակի ձեր ընտրած

գործունեության ոլորտում: «10 հազար ժամի կանոնը․ ո՞րն է Մոցարտի հանճարի գաղտնիքը հոդվածում» Ձեր ուշադրությանը ներկայացրինք վերջին հիսուն տարիների ընթացքում կատարված բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք ձեռնոց են նետում «ի ծնե հանճար» գաղափարին։ Մոցարտի, Միքելանջելոյի, Բոբի Ֆիշերի և այլ հանճարեղ անձանց օրինակները ուսումնասիրելով՝ հետազոտողները շարունակում են

գիտական մակարդակում ամրապնդել «10 հազար ժամի» կանոնը։ Վերջինիս համաձայն` ենթադրվում է, որ իր գործունեության մեջ բարձրագույն մակարդակի հասնելու համար անձը տվյալ բնագավառում պետք է խորապես և լրջորեն աշխատի նվազագույնը «10 հազար ժամ» կամ մոտավորապես տասը տարի։ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ: Գաղտնիք չէ, որ անկախ նրանից`

Դուք սովորում եք ջութակ նվագել, թե շախմատ խաղալ, միևնույն է պետք է շարունակաբար կրկնեք տվյալ հմտությունը զարգացնելու համար պիտանի վարժությունները։ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՊՐԱԿՏԻԿԱ: Հաջողության հասած անձինք աշխատել են ամենադժվար հնարքների և ամենաբարդ վարժությունների վրա՝ անընդհատ սխալվելով և ձգտելով ուղղել տվյալ սխալները։

Ձեր կատարողականության մակարդակը արդյունավետ կերպով բարձրացնելու համար անհրաժեշտ է անցում կատարել դեպի «հմտությունների զարգացման գոտի»․ այստեղ մար տահրավերների եք ականատես լինելու և սխալներ եք թույլ տալու, միևնույն ժամանակ Ձեր ունեցած ընդունակությունների և կատարած աշխատանքի շնորհիվ, հաջողության եք հասնելու

50-80 տոկոս դեպքերում։ Հանճարեղ անհատների դեպքում մեկ այլ կարևոր օրինաչափություն է այն, որ նրանք իրենց մեջ զարգացրել են երկար ժամանակ կենտրոնացած գործելու ունակությունը: Հիշե՛ք՝ սխալները ոչ միայն անխուսափելի են, այլ նաև շատ կարևոր անհրաժեշտ պայման հմտությունները զարգացնելու համար։ Դա գլխավոր նախապայմանն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *