Գիրքը՝ անձնական երջանկության գրավական

Ժամանակակից աշխարհում բազում մարդիկ իրենց տալիս են մի շարք հարցեր, ինչպիսիք են, օրինակ՝ «ինչպե՞ս լինել երջանիկ և հաջողակ», «հնարավո՞ր է քիչ սխալներ անել կամ ընդհանրապես չանել» և այլն: Հնարավոր է, որ Ձեզ կզարմացնի այն, որ այս բոլոր հարցերն ունեն հտ շատ պարզ մի պատասխան՝ դասական գրականության ընթերցում: Սենտ-Լուիսի, Վաշինգտոնի համալսարանի հետազոտողներն ուղեղի

սկանավորման միջոցով ուսումնասիրել են դրա գործածելիությունը դասական գրականության ընթերցման ժամանակ: Պարզվում է, որ ընթերցողները մտովի պատկերացնում են ամեն իրավիճակ, որը նկարագրված է բովանդակության մեջ: Բայց ընթերցողի ուղեղը միայն հայելի չէ: Գրքում տեղի ունեցող իրադարձությունները միահյուսվում են անձի գիտելիքների և

հմտության հետ: Ամեն մի ընթերցող ստեղծում է իր աշխարհը և բնակվում այնտեղ այնպես, ինչպես եթե այն լիներ իրական: Կարդալու ժամանակ ընթերցողը վերաստեղծում է հեղինակի կողմից նկարագրված երջանկությունն ու տխրությունը , հաջողություններն ու անհաջողությունները: Առաջանում է անհաջողությունների հետևանքների ու դրանցից խուսափելու ձգտումը:

Իբրև արդյունք՝ մարդն իրական կյանքում ավելի դյուրին է հաղթահարում անհաջող իրավիճակները և չի թույլատրում հնարավոր սխալները:
«Գրականությունը սոցիալական փորձի ուղղակի վերարտադրություն չէ. այն հենց սոցիալական փորձ է»- ասում է

գիտնական Դեվիդ Կոմեր Կիդը: 2009 թվականին Տորոնտոյի համալսարանում անցկացվել է գիտափորձ, որի հեղինակները ցանկանում էին բացատրել, թե ինչպես կարող են գրականությամբ առաջացրած հույզերը փոխել ընթերցողի անձը: Հետազոտողներն ընտրել են հարյուր վաթսուն վեց ուսանող և առաջարկել նրանց անցնել թեսթ, որը նկարագրում է անձը և հաշվի է առնում այնպիսի բնութագրիչներ, ինչպիսիք են շփումը,

Disclosed book on table at library

բարեխղճությունը և զիջելու ունակությունը: Դրանից հետո մի խմբին հանձնարարել են կարդալ Ա. Չեխովի «Շնիկով տիկինը», իսկ վերահսկող խմբին հանձնարարել կարդալ ստեղծագործության կարճ բովանադկությունը: Դրանից հետո 2 խմբին կրկին առաջարկեցին լրացնել թեսթը: Արդյունքները ցույց են տվել, որ բնօրինակը կարդացած անձիք շատ ավելի են փոխվել, քան վերահսկող խմբի անդամները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *