Ի՞նչ պետք է իմանալ նախքան ավիատոմսի ամրագրումը: Ձեզ ենք ներկայացնում չափազանց օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն գնել մատչելի ավիատոմս:
Մատչելի ավիատոմսը հնարավորություն է տալիս խնայված ափողով մի քանի անգամ ավելի շատ ճանապարհորդել: Տոմսի արժեքը կախված է շաբաթվա օրվանից, տարվա եղանակից և բազում այլ հանգամանքներից:
Գնեք ավիատոմս վաղ առավոտյան կամ գիշերը՝ մինչ աշխատանքային օրվա սկսելը: Այդ ժամերին ավիատոմսերի գները բավականին էժան են լինում, և ընտրությունն էլ՝ մեծ: Ավիատոմսի արժեքը ամենացածրն է լինում չվերթից մոտավորապես 2 ամիս առաջ: Հիշեք, ինչքան ինքնաթիռում տեղերը քիչ են լինում, այնքան ավիատոմսը թանկանում է:
Հետևեք ավիաընկերությունների կայքերին ու սոցիալական էջերին, և 1-ինը տեղեկացեք զեղչերի ու հատուկ առաջարկների մասին: Զեղչեր հիմնականում գրանցվում են փետրվար-մարտ, ինչպես նաև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Մի մոռացեք հետևել «Սև Ուրբաթ» և «Կիբեր Երկուշաբթի» զեղչերի գներին, որոնք անց են կացվում նոյեմբերի վերջին:
Այդ օրերին ավիաընկերություններում ևս մեծ զեղչեր են գրանցվում: Գնեք մատչելի ավիատոմսեր ժամանում/մեկնում տարբերակով շաբաթվա կեսին: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ավիատոմսերն ավելի էժան են լինում, քան հանգստյան և տոնական օրերին:
Այն չվերթները, որոնց մեկնումը գիշերային ժամերին է իրականացվում, տոմսերն ավելի մատչելի են լինում, քան ցերեկային չվերթներինը, բայց հաշվի առեք, որ այդ ժամերին պետք է օգտվեք տաքսիներից կամ այլ տրանսպորտային միջոցներից, որոնք իրենց հերթին թանկ են լինում գիշերային
ժամերին: Օգտվեք որոնողական ծրագրերից: Մուտքագրելով ձեր նախընտրած ուղղությունը՝ դուք կստանաք բազում մատչելի տարբերակներ: Անհրաժեշտ է միայն ընտրել: Օգտվեք հարևան երկրների ավիաընկերության առաջարկներից: Միգուցե գտնեք ավելի էժան և հարմար տարբերակ: Հաճախ պատահում է, որ 2 չվերթ փոխելով՝ դուք գումար եք խնայում:
Հուսով ենք խորհուրդները Ձեզ պետք կգան: