Ռիչարդ Գիրի երջանկության բաղադրատոմսը

Երջանկություն , Ի՞նչ է երջանկությունը, այն յուրաքանչյուրի մոտ ընկալվում է յուրովի: Մարդ պետք է երջանիկ լինի հոգով, սրտով և ողջ մարմնով: Պարզ, սակայն

հզոր մի վարժություն հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրից: Փորձեք և ինքներդ կհամոզվեք, թե ոնց գլխիվայր կշրջվի ձեր կյանքը ու կդառնա շատ ավելի երջանիկ: Երջանկության բաղադրատոմս Ռիչարդ Գիրքը «…Կա մի պարզ, բայց շատ հզոր վարժություն, որը ես սկսել եմ կիրառել դեռ շատ տարիներ առաջ:

Ում էլ ես հանդիպեմ իմ ճանապարհին, լինի դա մարդ, թե որևէ միջատ, այդ արարածի վերաբերյալ 1-ին միտքը, որին ես թույլ եմ տալիս հայտնվել իմ գլխում, հետևյալն է՝ «ԵՍ ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ»: Սակայն ամենակարևորն այն է, որ տվյալ միտքը իսկապես լինի ամենա-ամենաառաջինը՝ «ԵՍ ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ»: Այդ միտքն

լիովին փոխում է այն, ինչ տեղի է ունենում ձեր և տվյալ մարդու միջև հետագայում: Ես ասում եմ դա՝ ելնելով իմ սեփական փորձից: Երբեմն անչափ դժվար է լինում, օրինակ, երբ հանդիպում ես քո թշն ամիներից մեկին, կամ երբ հայտնվում ես անսպասելիորեն բարդ իրավիճակում: Սակայն միևնույն է, պետք է կարողանալ կառավարել բացասական էմոցիաները:

Դուք հնարավորություն եք ունենում ձեր շուրջը տարածություն ստեղծել: Դուք տեսնում եք, թե ինչպես է բացասական էմոցիան Հայտնվում ձեր շուրջը , սակայն մինչև այն կհասցնի կլանել ձեզ, դուք հասցնում եք վերափոխել այն: Բար կությունը ու չկամությունը ոչ այլ ինչ են,

քան անտեղյակություն իմ կողմից, անտեղյակություն՝ դիմացինի կողմից: Վերափոխեք բար կությունը, բաց թողեք այն, փոխելով այն սիրո: «ԵՍ ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ»: Փորձեք և կհամոզվեք, թե ինչպես է այս մեկ նախադասությունը փոխում ձեր իսկ կյանքը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *