Գործնականում ապացուցված արդյունավետ միջոցներ ժամանակի կառավարման համար

«Ո՞րն է ժամանակի տնտեսման ու կառավարման ամենահիանալի մեթոդը»: Ձեզ ենք ներկայացնում ամենաշատ ձայներ ստացած պատասխանները: Ժամանակի ճիշտ կառավարման համար կան բազում մշակված համակարգե: Դրանց մեծ մասի արդյունավետությունը ապացուցված է գործնականում: Այս օգտակար ցուցակից կարող եք ընտրել ձեզ ամենից հոգեհարազատ

տարբերակը: 1. Որոշեք, թե ինչն է ձեզ համար ամենից առաջնային, և հատկացրեք այդ խնդրին առանձնահատուկ ուշադրություն: Հակառակ դեպքում այն ամենի 80 տոկոսը, ինչ դուք կանեք այսօր, չի հանգեցնի որևիցե արդյունքի երկարաժամկետ կտ րվածքով: Առանց որոշակի

նպատակի ձեր ջանքերը իզուր ու ապարդյուն կլինեն: 2. Քունը, սնունդը և ֆիզիկական վարժությունները կարող են եռապատկել ձեր արդյուքնները, քանզի իրենք մեծացնում են կենտրոնացվածությունը, մոտիվացիան և էներգիայի մակարդակը: 3. 2րոպեի կանոնը: Եթե դուք կարող եք անել մի գործողություն 2 րոպեում (օրինակ, պատասխանել նամակի կամ

կարգի բերել սեղանը), արեք դա հենց տվյալ պահին: Եթե դուք որոշեք դա հետաձգել, դա կտանի ավելի երկար ժամանակ, քան 2 րոպեն էր, և հետո, դեռ հարց է, դուք դա կանեք ընդհանրապես, թե ոչ: 4. 5 րոպեի կանոնը: Անընդհատ գործերը հետաձգելու ցանկության դեմ պա յքարելու հիանալի միջոց է ոչ թե այդ հսկայական գործը

միանգամից անել փորձելը, այլ դրան 5 րոպե հատկացնելը: Կարևորն այստեղ սկսելն է, իսկ հետո չեք էլ զգա, թե ինչպես ամեն ինչ ավարտին կհասցնեք: 5. Սթեյնֆելդի կանոնը: Եթե ցանկանում եք լինել լավագույնը մի հարցում, ապա աշխատանք տարեք տվյալ ուղղությամբ, այսպես ասած՝ «մարզվեք» ամեն օր, նույնիսկ Սուրբ Զատիկին,

Ամանորին և մնացած բոլոր տոներին առանց որևէ բացառության: 6. Աշխատեք ձեր սովորությունների վրա: Ճիշտ սովորությունները ցանկացած անձի տալիս են հսկայական առավելություն իրենց առջև դրված նպատակներին հասնելու ճանապարհին: Խմբավորեք փոքր գործերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *