ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻԻՑ: Քարնեգիի գրքում բազում խորհուրդներ կան, որոնք ուղեկցվում են դրանք հաստատող օրինակներով: Ինթերնեսթն առաջարկում է ծանոթանալ դրանցից մի քանիսի հետ: ԽՈՐՀՈՒՐԴ ԱՌԱՋԻՆ:

Քարնեգիի կարծիքով 1-ին ու ամենաէական խնդիրը երկաթյա ամուր դարպասներով անցյալը, ներկան ու ապագան իրարից բաժանելն է: Ապրել անհրաժեշտ է ներկայով՝ առանց զղջալու անցյալի մասին ու առանց անհանգստանալու ապագայի մասին: Հակառակ դեպքում անցյալի փորձի ու ապագայի հույսերի մասին մտքերը ձեր մեջ

կառաջացնեն անհանգստություն ու տա գնապային հոգեվիճակ: Ապագայի բեռը, ավելանալով անցյալի բեռին, որը դուք կրում եք ձեզ վրա այսօր, ստիպում է սա յթաքել նույնիսկ ձեզնից ամենաուժեղներին: Դեյլ Քարնեգի ԽՈՐՀՈՒՐԴ ԵՐԿՐՈՐԴ: Եթե մարդը հայտնվում է էնպիսի իրավիճակում, երբ հուզմունք ու անհանգստություն է զգում,

ապա նա պիտի դիմի այս կախարդական բանաձևին, այն է. Հարցնի ինքն իրեն. «Ո՞րն է էն ամենասա րսափելի բանը, որ կարող է տեղի ունենալ ինձ հետ», Ընդունի այդ «վատագույնը» որպես ի գիտություն և համակերպվի դրա հետ, եթե կա այդպիսի անհրաժեշտություն, Եվ հանգիստ մտածի, թե ինչ միջոցներով կարող է իրավիճակը փոխել: ԽՈՐՀՈՒՐԴ ԵՐՐՈՐԴ:

Մարդը միշտ պետք է հիշի, որ անհանգստությունները և տագ նապները հսկայական չափերի վն աս են հասցնում իրեն ֆիզիկապես, ու որ այդ պատճառված վնա սը ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնել: Որպես օրինակ, Դեյլ Քարնեգին բերում է նա, որ շատ գործարարներ կյանքից հեռանում են վաղ հասակում , քանզի չեն կարողանում կառավարել իրենց տա գնապները: Դրանք ստիպում են այդ մարդկանց անընդհատ անհանգստանալ:

Որքան շատ է անհանգստանում անձը, այնքան քիչ կյանք է նրան մնում: Հիշեք այդ ամսին: ԽՈՐՀՈՒՐԴ ՉՈՐՐՈՐԴ: Որպեսզի անհանգստությունները չկարողանան գերիշխել ձեր ուղեղում, այնտեղ միշտ պիտի լավ տրամադրություն տիրի: Դրական մտածելակերպ և պահվածք ունեցող անձինք միշտ նկատում են կյանքի մեծ և փոքր ուրախությունները: Էնպես արեք, որ ձեր շուրջը միշտ լավ տրամադրություն տիրի, դրական շրջապատ: Կենսուրախ անձանց տրամադրությունը շատ մեծ չափով ազդում է նրանց կյանքիորակի վրա՝ իր հետ բերելով միայն լավ իրադարձություններ:

от Elen

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *