Որոշել եք փոխե՞լ ձեր կյանքը, թողնել ամեն բան և փախչե՞լ Բաբելոնից, իրագործել ձեր երազանքը: Քանի անգամ ե՞ք այդպիսի որոշում կայացրել: Միլիոն: Չէ, միլիոնը մեղմ է ասված՝ մեկ ու կես մլն անգամ միլիոն: Եվ երբևէ ոչ մի բան չի ստացվել և ԵՐԲԵՔ կյանքը չի փոխվել:

Գիտե՞ք ինչու, քանզի Բաբելոնից կամ Պավիլիոնից փախչելով ոչ մի բան չի փոխվի, քանի դեռ ձեր ուղեղում-մտքում, հոգում-սրտում ոչ մի բան չի փոխվել: Քանի դեռ դուք փնտրում եք ոնց հաջողության հասնել, ինչպես իրագործել ձեր երազանքը – հաջողությունը ու երազանքը ձեր կողքով անցնում և թաթիկով են անում:

Քանի դեռ դուք որոշում եք փոխել ձեր կյանքը, կյանքը փոխվում է առանց ձեր մասնակցության: Եվ խնդիրը այստեղ հենց մեր մեջ է: Կյանքը փոխելու գործընթացը բոլորը պատկերացնում են՝ յուրաքանչյուրը իր աշխարհայացքի լայնության շրջանակում, ամեն մեկը իր չափանիշներով՝ մեկը Ֆեյսբուքի միջինում 100 լայքը,

ցանկանում է հասցնել 1000-ի, մյուսը՝ ուզում է թողնել ամեն բան ու գնալ աշխարհը բացահայտելու, երրորդը՝ յուրաքանչյուր գնով ՀՀ-ում հիմնել բիզնես, հարկ մուծել և դառնալ կորպորացիա (առաջին հայկական կորպորացիան): Սակայն գիտեք խնդիրը ինչումն է, որ մենք բոլորս (կամ ոչ բոլորս) պատկերացնում ենք միայն արդյունքը, իսկ ահա ընթացքը ոչ ոք չի պատկերացնում:

Մենք բոլորս պատկերացնում ենք 1000 լայքը հավաքած, կորպորացիան՝ հիմնած, Ջոմոլունգմայի գագաթին կանգնած, բայց այ ճանապարհը, որով մենք պետք է անցնենք, որ հասնենք մեր երազանքին՝ դա ոչ մեկ կամ գրեթե ոչ ոք չի պատկերացնում:

Հենց այդ պատճառով, մենք չենք սկսում փոխել և փոխվել, չենք սկսում իրականացնել երազանքը: Պատկերացնում ենք արդյունքը, սակայն արդյունքին հասնելու ճանապարհը… դրա բարդությունները, դրա ամենօրյա հոգնեցուցիչ ջանքերը, դրա ձանձրալի կողմերը, դրա խնդիրների բազմությունը…

от Elen

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *