«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ասում են՝ Զի նված ուժերի գլխավոր շտաբը պետք է չեզոքություն պահպանի կամ էլ ներքաղաքական հարցերին չներգրավի։ Իսկ ո՞վ է ասում, որ
սա ներքաղաքական հարաբերությունների հարց է միայն։ Սա արդեն վաղուց ազգային խնդիր է դարձել ու ուղիղ առնչվում է մեր երկրի տարածքային ամբողջականությանն եւ նաև անձեռնամխելիությանը։ Միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունը գաղտնի
պայմանավորվածության արդյունքում տարածքներ է հանձնել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Գլխավոր Շտաբը արել է այն, ինչ պետք է աներ, այլ բան է, թե մնացած կառույցները ՏԵՂՈՒՄ ՉԵՆ, ինչի համար որ դրանց պատասխանատուները դեռ պատասխան են
տալու։ ԶՈՒ Գլխավոր Շտաբը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտա նգության սպա ռնալիք է, որին ճանապարհից շատ շտապ պետք է հեռացնել»։