Հայկ Մարտիրոսյանը գրել է. Օնիկին մի´ հերոսացրեք: Օնիկն ավելի շուտ հակահերոս է, քան` հերոս: Պարզապես այսօր Օնիկը ուշացումով ու արդեն ստիպված անում է մի բան, որ շատ ավելի շուտ պետք է աներ նա: Իր պարտքը պետության ու ժողովրդի հանդեպ կատարելում սար սափելի թեր անալով` նա հիմա փորձում է այդ պարտքի մի մասը, թեկուզ անգրագիտաբար, սակայն

այնուամենայնիվ` կատարել: Եվ դա գնահատել եւ սատարել է պետք: Այդքանը: Եվ ոչինչ ավելին: Օնիկն եւ Գլխավոր Շտաբը նաև բանակը չեն: Բանակն ուրիշ է: Բանակը հերոսական է, բանակն անպ արտելի է: Իսկ Օնիկն եւ ԳՇ-ն պար տվել են արտաքին թշ

նամուն: Պարտ վել են արտաքին թշ նամուն, քանի որ ենթարկվել են ներքին թշ նամու դավա ճանական հրամաններին: Հիմա պետք է օգնենք, որ գոնե ներքին թշ նամուն չպար տվեն իրենք: Ու թեև բանակն եւ ԳՇ-ն, ներառյալ` Օնիկը, բանակը չեն, այս հարցում`

հրաժարականի պահանջում, նրանք ներկայացնում են բանակը, իրավաչափորեն ու արդարացված կերպով խոսում են բանակի անունից ու ունեն բանակի սատարումը: Հետևաբար` ունեն և ժողովրդի սատարումը նաև: Բանակը` ժողովուրդն է, իսկ ժողովուրդը` բանակը: Այսօր Գլխավոր Շտաբը արդեն միացել է ժողովրդին: Եվ այսօր, այս հարցում` ես անվերապահորեն սատարում եմ Գլխավոր Շտաբին:

Իսկ Օնիկին մի հերոսացրեք: Նա իր մե ղքը քավել անգամ այս ճիշտ քայլով չի կարողանա: Սատարե´ք նրան ու աջակցե՜ք, սակայն մի´ հերոսացրեք: Իսկ Ջալալաը … Ջալալն ավելի թու լամորթ ու անպատիվ դուրս եկավ քան բոլոր նրանք, որ պատե րազմի օրերին

չդժ գոհեցին փաշինյանից ու երկիրը չփրկեցին նրանից: Մեր ոչ մի գեներալ հերոս չէ: Հերոս է մեր զինվորը : Հերոս է մեր միջին ու ստորին սպայակազմը: Մեր միակ հերոսները մեր զո հերն են, մեր գե րիներն են, մեր հաշմվա ծներն եւ մեր կռ վածները: Մեր ժողովրդի այն հատվածը, որ չի սատարել այս դավա ճաններին: Այն հատվածը, որ դեռ փրկելու է մեր երկիրը:

от Arpine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *