Ես ծառայել եմ Արցախում՝ անընդհատ ծ եծ ու ջш րդ, խու լիգшնական «ռшզ բորկաներ»… Չեմ ցանկանում քաղաքականացնել, բայց… Ռիչարդ Մադլենյան

Երգիչ-երգահան, հայկական շոու բիզնեսում փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանը, որը ստեղծագործական առումով դադարի մեջ էր գտնվում, ինչը, սակայն, միայն կորոնավ իրուսով ու պատ երազմով չէր պայմանավորված, դարձյալ ակտիվ վերսկսել է գործունեությունը: «Այս դադարը անհրաժեշտ էր ինձ, որ ինքնախոստովանմամբ զբաղվեի:

Երկրում փոխվեց իրավիճակ, քան դվեց 30 տարի ձեւավորված ու արմատացած ահ ռելի մի մշակութային համակարգ, փոխվեց մտածողություն, փոխվեցին որոշակի արժեքներ, ուստի դու քեզ հարց ես տալիս՝ ես պետք է մնամ այն արժեհամակարգի կրո՞ղը, որում եղել եմ, թե՞ ես էլ արդեն պետք է ինչ-որ քայլ անեմ՝ փոխվելու համար»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցի ընթացքում անկեղծացավ երաժիշտը՝

նշելով՝ ամեն բան անելու է, որ չվերադառնա նախկին արժեհամակարգին: Ռիչարդ Մադլենյանի հետ զրույցը՝ ստորև. — Ռիչարդ, կորոնավի րուսից ու պատ երազմից առաջ նույնպես բավականին ժամանակ կարծես ստեղծագործական պասիվ շրջանում էիք դուք գտնվում: Ինչո՞վ էր պայմանավորված այդ դադարը: — Պայմանավորված էր առաջին հերթին ինքս ինձ հետ հաշվի նստելով։ Վերջապես, գալիս է մի պահ, երբ սկսում ես հարց տալ քեզ՝ արդյոք սա՞ է ճշմարիտ ուղղին, լավ,

ինչքա՞ն կարելի է… Երկրում փոխվեց իրավիճակ, քան դվեց ե30 տարի ձեւավորված ու արմատացած հսկայական մի մշակութային համակարգ, փոխվեց մտածողություն, փոխվեցին որոշակի արժեքներ, ուստի դու քեզ հարց ես տալիս՝ ես պետլ է մնամ այն արժեհամակարգի կրո՞ղը, որում եղել եմ, թե՞ ես էլ պետք է ինչ-որ քայլ անեմ՝ փոխվելու համար՝ որպես մշակութային գործիչ՝ ի

նպաստ իհարկե իմ ժողովրդի։ …Մշակութային առումով շատ շուտով նոր հետաքրքիր բաներ կտեսնենք արդեն, կլսենք:— Պատ երազմի ժամանաե ձեր նոր ստեղծագործության վրա էիք աշխատում՝ «Կթ նդա հայի երգը»՝ ներկայանալով զուգերգով երգչուհի Ստելլայի հետ: Ինչպե՞ս առաջացավ այդպիսի տեսահոլովակ ստեղծելու գաղափար: — Պատ երազմի երևի 4-րդ, թե երրորդ օրն էր՝ ես զգացի, որ մեզ հենց պատ երազմի ժամանակ պետք է երգ, որն ինչ-որ

չափով կնպաստի հասարակության համախմբմանը, իրար հետ լինելուն, ոգու բարձրացմանը: Եվ, մենք սկսեցինք շատ ակտիվ աշխատել պրոեկտի վրա, հետո այնպես ստացվեց, որ որոշակի խնդիրների պատճառով մի թեթև ձգձգվեց: Պատ երազմն ավարտվեց, այսպես կոչված՝ պարտությունը տեղի ունեցավ, բայց մեզ մոտ երգը գրեթե պատրաստ էր, և պատ երազմից հետո թողարկեցինք: Ստելլան ևս շատ ոգևորված էր

այս պրոեկտով: Ցանկանում եմ նաև անպայման շնորհակալություն հայտնել Մեջլումյան Գրետային (դերասանուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի), որն Ավետիք Իսահակյանի «Ռազմակոչը» ֆանտաստիկ կարդաց: Առանց վարանելու, իմանալով՝ ինչի համար է պրոեկտը՝ մի զանգով պարզապես եկավ ու կարդաց: — Իսկ արձագանքները ձեր սպասելիքներն արդարացրե՞լ են: — Կարծում եմ՝ երգը իր

նպատակին ծառայել է և ծառայում է, քանի որ եթե պատ երազմը ավարտվել է, չի նշանակում՝ ամեն բան լավ է: Պատ երազմը դեռ շարունակվում է, համենայն դեպս՝ երկրի ներսում, իսկ տվյալ երգը համախմբելու հետաքրքիր կոչ ունի: Գուցե անձիք կան, որ համաձայն չեն դրա հետ, բայց դա տելով շատ մեկնաբանություններից, կարծիքներից՝ բավականին լավ արձագանք է ստացել: Անկախ

քաղաքական հայացքներից ու ուղղվածություններից՝ բոլորը՝ թե այստեղից, թե՛ այնտեղից, հետաքրքիր գնահատական են տալիս երգին: Մշակույթի ուժը հենց սա է, որ պիտի միավորի մեր հասարակությանը: Ես տարբեր դաշտերից ունեմ շատ հարազատ ընկերներ, անձիք, որոնք նաև ունեն տարբեր քաղաքական հայացքներ, սակայն այս երգի շուրջ իրենք միասնական են: Կարծում եմ՝ այդպիսի պրոեկտներ մեզ հիմա շատ են պետք: Առհասարակ,

մշակութային գործոնը շատ կարևոր է այդպիսի իրավիճակներում, այդպիսի պատմական ժամանակաշրջաններում: Մշակույթը միակ բաղադրիչն է, որը կարող է փրկել հասարակությանը: Ցա վոք սրտի, եթե անկեղծ լինենք, մենք որ այսօր էսքան տարանջատված ենք, մեր մշակութային գործոնի պակասից է: Եթե մշակութային հզոր ներուժ ունենայինք, հավատացեք, որ շատ առավել շուտ դուրս կգայինք այս ճգ նաժամից, բայց մեր մշակույթը երեսուն տարիների

ընթացքում (չասեմ՝ հարյուր տոկոսով, 80 տոկոսով), մեղմ ասած, բռ նш բարվել է: Երեսուն տարի կեղծ արժեհամակարգը, այսինքն՝ անորակը, դարձել է մշակութային բաղադրիչ, ինչը կախված է եղել բոլորիցս, իսկ ավելի շատ՝ վերևներից: Չեմ ցանկանում քաղաքականացնել, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք՝ մենք ինչի մեջ ենք եղել, մենք ինչ մարդկանց ենք տվել վաստակավոր արտիստի կոչում, ինչ մշակութային պրո պшգանդա ենք ընդհանրապես ունեցել՝ սկսած սերիալներից, մինչ

երգ և պար ու այլն։ Կրկին եմ ասում՝ բոլորս էլ դրա մեջ եղել ենք, քանի որ համակարգն է էդպիսին եղել: Իսկ համակարգն ինչպիսին է, այնպիսին էլ դու ես, ինքնաբերաբար ենթшր կվում ես այդ համակարգի պահանջներին: Մեզ այժմ ավելի շատ մշակութային վերելք է պետք, ծնունդ է հարկավոր, նոր ինչ-որ հետաքրքիր պրոեկտներ են պետք: Վե՛րջ անցյալում եղած գո ղաբո զական մշակույթին։ — Ձեր կարծիքով՝ արվեստագետները կարո՞ղ են նպաստել,

որ էսօր տիրող լшր ված իրավիճակը մեղմվի: Ո՞րը պետք է լինի ձեր անելիքը այս դեպքում: — Ես իմ փոքր ներդրումը արդեն ունեցել եմ. երգ, որն ինչ-որ չափով կհամախմբի անձանց: Չեմ ասում, որ հսկայական մի մեծ գործ եմ արել, բայց ամեն մեկս մեր չափով եթե մի քանի տոկոսով նպաստենք, ինչ-որ չափով հուսահատությունը կցրենք: Կրկին եմ ասում՝ 30 տարի կեղծ արժեքներ ենք պրո պագանդել: Սակայն ինչպես ապրել՝ ապրել ենք, ոնց համակարգի ենթшր կվել՝

ենթшր կվել ենք, դա պիտի փաթեթավորել, թողնել անցյալում ու ստեղծել նոր չափորոշիչներով, նոր մոտեցումներով մշակույթ: Ու ես վստահ եմ, որ մենք դրա ճանապարհին ենք։ Ժամանակն էլ կատարսիսի։ Կարելի էր շատ ավելի ուժեղ մշակութային ժառանգություն թողնել 30 տարիների ընթացքում, այլ ոչ թե անբովանդակ երգեր նվիրել բանակին. որ մեր բանակը ամենահզոր բանակն է ու այլն՝ չնկատելով, թե ինչ է տեղի ունենում ներսում։ Այն մարդիկ, ովքեր գոնե մի տասնհինգ օր

բանակում ծառայել են, գիտեն՝ ինչ եմ ասում ես: Շատ խո ցելի տեղեր ուներ մեր բանակը, չեմ ցանկանում էլի քաղաքականացնել, ուղղակի կապում եմ մեր մշակութային խնդիրների հետ: Ես ծառայել եմ Արցախում, մեզ մոտ եղել է գո ղական բանակ, շարունակ ծե ծ և ջш րդ, խուլ իգшնական «ռш զբորկաներ», «լավ տղա» և «վատ տղա» որակավորումներ, պետքարամ մաքրող կամ չմաքրող տղաների դասակարգում… Նողկալի էր, հասկանո՞ւմ եք, շաաաատ զզ վելի: Ես չեմ խոսում կոռուպցիայի

և ծանոթ-բարեկամ խառնելու գար շելի սինդրոմի մասին, ու մենք օր ու գիշեր գովում էինք այդ բանակը: Այսինքն՝ բեմում ու բեմի հետեւում կատարվոծ գործողություններն ընդհանրապես իրար հետ կապ չունեին։ — Մեր նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ հարուստ մարդիկ երգեր էին պատվիրում իրենց աղջիկների համար: Այժմ չե՞ն անում նման պատվերներ: — Հիմա նման բաներ չեն արվում, քանի որ հարուստ մարդիկ էլ հետաքրքիր

չեն (ժպտում է-հեղ.): Իսկ եթե լուրջ, այդպիսի երեւույթները արդեն կնքում են իրենց մш հկանացուն։ Հարուստ լինելը և (լավ տղա) լինելն էլ պարծենալու բան չեն։ Այդ ամեն ինչը արդեն մոդայիկ չէ ու որպես երևույթ սկսում է հնանալ։ Ընդհանրապես ամեն ճչ шցող բան զզվելի է: Աշխարհը գնում է մինիմալիզմի ու նատուրալիզմի: Ես ևս զգում եմ, որ մեր երկրում որոշ ժամանակ հետո շատ բաներ կփոխվեն… Նախորդ անբովանդակ ու գш րշելի շոու

բիզնեսը էլ երբեք չի լինելու։ Նախկին հակահիգենիկ և զզ վելի սերիալներն ու կարգին սկետչները Էլ չեն լինելու։ Անճաշակ հարուստներն ու գո ղшբ ոզшկան պաշտոնյաները և լավերը էլ չեն կարող 10.000 դոլարի կապոցով шպ տակել երգչիկների ձախ այտին և երգել տալ ինչի մասին ցանկանում են, որի համար ես շատ ուրախ եմ: Ես կուզենայի, որ մաքսիմում քիչ բան անցյալից գար այսօրվա իրականություն, քանի որ անցյալում այն, ինչ տեղի է ունեցել շոու բիզնեսում եւ հեռուստաեթերի մեջ, ուղիղ վտ шնգ են եղել մեր պետության և

պետականության համար, որի հետեւանքը արդեն վայելում ենք։ Մեզ օր առաջ խելքներս գլուխներս հավաքել է հարկավոր։ — Ռիչարդ, ես հիշում եմ, որ տարիներ առաջ ձեր երգերից 1-ն էլ նվիրված էր ոստիկանությանը: Այդ տեսահոլովակի մեջ բոլոր առումներով դրական էր ներկայացվում ոստիկանության համակարգը: Ձեր կարծիքով՝ մեր ոստիկանությունն իսկապե՞ս այդքան լավն է: — Միանշանակ, որքան էլ որ այսօր թի րшխավորված է

մեր ոստիկանը, ասեմ ձեզ ոչ թե հենց այսօր, այլ անգամ Գասպարյանի ժամանակ էլ ես ակնհայտ փոփոխություններ էի տեսնում ոստիկանության վարքագծի մեջ: Միգուցե այլ խնդիրներ եղել են, ես դա չգիտեմ, չեմ ասում՝ հարյուր տոկոսով մաքրված է եղել ոստիկանությունը, բայց ոստիկանի վերաբերմունքը դեպի քաղաքացին արդեն պարզ էր: Ես ինքս անձամբ եմ դա զգացել՝ մի քանի դեպքից

ելնելով, թե ոնց են գիշերվա ուշ ժամի մոտեցել ինձ ոստիկաններն ու առաջարկել իրենց օգնությունը: — Եվ վերջին հարցը. ստեղծագործական ակտիվություն կնկատենք միայն երաժշտությա՞ն ոլորտում, թե՞ նաև դերասանական: — Ճիշտն ասած՝ դերասանական կարիերան փակ է ինձ մոտ շուտվանից: 2013 թվականից եմ փակել այն եւ համարել, որ ես դերասան չեմ: Պարզապես պատահականություն էր, որ ես նկարահանվեցի: Իմ գործը երաժշտությունն է, դասական եւ օպերային երգեցողությունը: Բայց, ամեն դեպքում, չեմ էլ բացառում. կյանք է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *