Թեև ես չեմ ընդունում աշխարհին այլ նպատակներով պարտադրված այդ տոնը, որը ոչ մի կապ չունի մեր մայրերի եւ կանանց հետ, սակայն ուզում եմ, որ բոլորդ հիշեք ՀԵՏԵՎՅԱԼԸ… Կարին Տոնոյան

«Հայ-ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Այսօր մարտի ութն է, եւ թեև ես չեմ ընդունում աշխարհին այլ նպատակներով պարտադրված այդ տոնը, որը ոչ մի կապ չունի մեր

մայրերի եւ կանանց հետ, սակայն քանի որ մեծ մասը դեռ տոնում է այն, ուզում եմ որ բոլորդ հիշեք՝ այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն……. այսօր հազարավոր սիրած աղջիկներ եւ քույրեր ծաղիկներ չեն

ստանա այլ իրենք կտանեն……. այսօր հազարավոր հայ այրեր իրենց կանանց ու մայրերին ռեստորաններ կտանեն կամ տանը շքեղ սեղաններ կգցեն ու, որպես արդարացում, կասեն, թե դե, կյանքը շարունակվում է……. Այո՛, կյանքը շարունակվում է, և մեր

որդիներն ըն կան հենց դրա համար, որ կյանքը շարունակվի, սակայն չմոռանաք հանկարծ, որ դուք պարտք ունեք, և կյանքը իրավունք կունենա նույն կերպ շարունակվելու միայն այն օրը, երբ կվերադարձնեք նրանցից գո ղացված հաղթանակն ու Հայրենիքը- ահա, սա՝ ամբողջությամբ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *