ՀՀ նախագահին հարցրեք՝ ի՞նչ էր անում նոյեմբերի 17-ին Բաքվում, թող պատասխանի… եթե ոչ, ապա… Արայիկ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջերս կատարով իրադարձություններից հետո հանրության ստվար շերտերում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշը անկում է ապրել, որոշ քաղաքացիներ նաև համացանցում ֆլեշմոբեր են կազմակերպում և

պահանջում նախագահի հրաժարականը: Irakanum.am լրատվական կայքը գրել է. «Ըստ ՌԴ աշխարհաքաղաքական ակա­դեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետությունում Մակեդոնիայի նախկին պատվո հյուպատոս Արայիկ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ Ար­մեն Սարգսյանը բրիտա­

նական շահերի կամակատարն է մեր տա­րածաշրջանում: — ՀՀ նախագահին հարցրեք՝ ի՞նչ էր անում նոյեմբերի 17-ին Բաքվում: Նա ու նրա բոլոր աշխատողները վարձատր­վում են մեր հարկերի հաշվին, ու մենք՝ որպես հարկատու, պահանջում ենք ծա­ռայել Հայաստանի

Հանրապետության շահերին: Եթե ոչ, ապա Արմեն Սարգսյանը թող նստի ինքնաթիռ ու Վաչե Մանուկյանի (բրիտանահայ գործարար) հետ գնա Լոնդոն: Մենք իրեն այդ շանսն եւ միջանցքը տալիս ենք»,- գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *