Նիկոլ Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մար տի 9-ին կամ 10-ին, բայց… «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրել է. «Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կի զակետում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ու տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայտնի հայտարարությունն է, որով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներում, այդ թվում՝ զինվորական շրջանակների հետ, խոստացել է հրաժարական տալ մար-տի 9-ին կամ էլ 10-ին, որից հետո պետք է կազմակերպվեն արդեն արտահերթ ընտրություններ։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի վստահեցրել է, թե մար-տի իննին, երբ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացման որոշումը կմտնի արդեն ուժի մեջ, և երբ, ըստ էության, ինքը բանակից վտա նգ չի տեսնի, հրաժարական կտա եւ մայիսին

կանցկացնի արտահերթ ընտրություն։ Սակայն թե՛ գեներալիտետը, թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակները, մեղմ ասած, չեն հավատում Փաշինյանին: Մյուս կողմից՝ գերակշռում է նաև այն կարծիքը, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն այս իշխանությունների կողմից, աննախադեպ չափով վարչական ռեսուրս է կիրառվելու, ու ընտրությունների արդյունքները կե ղծվելու են»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *