Մեծ հնարավորություն Հայաստանի համար… Ահա, թե ինչ ծրագիր ունի Հնդկաստանը Հայաստանի հետ կապված

Հնդկաստանը նախընտրում է Հայաստանի միջոցով «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա ու Եվրոպա, շրջանցելով Պակիստանն եւ Ադրբեջան: «Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել ՀՀ-ի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք». Այս մասին Հայտարարել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան , գրել է Փույա Հոսեինը:

«Մենք ծրագրում ենք միացնել Իրանի Չաբահար նավահանգիստն եւ Հնդկական օվկիանոսը՝ Եվրասիայի եւ Ֆինլանդիայի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանը ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը»:

Չաբահար նավահանգիստը ամենամոտիկ եւ ամենալավ կապող կետն է Միջին Ասիայի երկրների համար՝ դեպի բաց ծով: Այն հանդիսանում է կարևոր ռш զմավարական կետ՝ ապրանքների տրանզիտի համար՝ Ասիայից դեպի Եվրոպա: Չաբահարի ստրատեգիական նավահանգիստը Իրանի ամենամեծ ու տարածաշրջանի ամենաառաջնային նավահանգիստն է: Տվյալ նավահանգիստը ունի տարեկան մոտ 8,5 մլն տոննա ապրանքների բեռնման եւ նաև բեռնա-թափման ներուժ: Հնարավորություն է ստեղծվել օվկիանոսային նավերի համար մինչև 100 հազար տոննա բեռով մտնել նավահանգիստ: Նաև նախատեսված է Չաբահար նավահանգստում միջազգային օդանավակայան ստեղծել:

Նավահանգիստը լիարժեք կգործարկվի ապրիլ կամ մայիս ամիսներին արդեն: Չափազանց էական է էն փաստը, որ Չաբահար նավահանգիստը Ամերիկայի կողմից Իրանի դեմ պш տժամիջոցների մեջ ներառված չէ: Չաբահար նավահանգիստը շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով, ու նաև Իրանի ու Հնդկաստանի միջև եղած պայմանագրով տվյալ նավահանգստի շահագործումը տասը տարով վարձակալությամբ հանձնված է Հնդկաստանին: Եվ հնարավորություն է ընձեռում ապրանքների տրանզիտը իրականացնել տվյալ ուղիներով. Հնդկաստանից՝ Իրանով դեպի Աֆղանստան ու Միջին Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը:

Կարևոր եմ համարում նշել, որ Հնդկաստանը ծրագիր ունի «Հյուսիս — Հարավ» ճանապարհի ենթատեքստում զարգացնել Իրանով եւ Հայաստանով տրանզիտ ճանապարհները դեպի Եվրոպական և Եվրասիական երկրներ, իսկ հեռանկարում՝ տվյալ ծրագրին կարող է միանալ

նաև Չինաստանը: Հաշվի առնելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջև եղած հակասությունները, որի պատճառով տվյալ ծրագիրը շրջանցում է Պակիստանը, Հնդկաստանը ուզում է այս ծրագրի կայացման գործում շրջանցել նաև Պակիստանի դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին և Թուրքիային, բացառելու նպատալով այս ծրագրին նրանց կողմից որևիցե հնարավոր խп չընդոտում:

Այդ իսկ պատճառով է Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով: Սա աննկարագրելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի համար՝ նշված հակասությունների ու շահերի համընկնման գործընթացում՝ համապատասխան ակտիվություն ցուցաբերել ու դուրս գալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարիներ ի վեր իրեն պարտադրված՝ տարածաշրջանային և միջազգային նախագծերից մեկուսացվելու քաղաքականությունից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *