«Պուտինն ինքն է Ալիևին օգտագործում, հրահանգում, որ չհանձնի գե րիներին, քանի որ…» թուրքագետ Հակոբ Չաքրյանի ուշագրավ հայտարարությունը

«Պուտինն ինքն է Ալիևին օգտագործում, հրահանգում, որ չհանձնի գե րիներին, քանի որ…» թուրքագետ Հակոբ Չաքրյանի ուշագրավ հայտարարությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ – Պարոն Չաքրյան, ՌԴ պաշ տպանության նախարար Շոյգուն նշել է, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից: Ռուս-թուրքական արդեն վերջին մերձեցման հերթական փուլի հե՞տ գործ ունենք։ Այս հայտարարությունն ի՞նչ նպատակ է հետապնդում: – Հավանաբար, աշխարհաքաղաքական նպատակներ է այն հետապնդում։ Առհասարակ, պաշ տպանության նախարարության խնդիրը չէ աշխարհաքաղաքական

հարցեր քննարկել և ինչ-որ տեսակետ պար տադրել հայկական կողմին, սակայն մեզ էլ ուղղված, որ եթե խոսվում է ռուս-թուրքական մերձեցումից, դա մի տեսակ կարգադրության երանգ է ստանում, որ դու՝ որպես Ռուսաստանի դաշնակից, պետք է Թուրքիայի հետ հարաբերություններդ բարելավես։ Իսկ ինչպե՞ս բարելավենք մենք, երբ Թուրքիան դեռ իր նախապայմաններից չի հրաժարվել, որոնք

91 թվականին են առաջադրվել, այսինքն՝ 1-ին՝ չի հիշատակել 1915 թվականի մասին, 2-րդ՝ ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը, ու շնորհիվ թուրքի՝ այդ հարցը լուծեցին, այլևս Արցախի Հանրապետություն՝ որպես այդպիսին, արդեն գոյություն չունի, 3-րդ՝ ազդել սփյուռքահայության վրա, որ չպա յքարեն Հայոց ցեղաս պանության միջազգային

ճանաչման համար։ Դա էլ ուշ է իրագործելու համար, որովհետև 35 երկիր ու 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ներառյալ Սենատը, արդեն ճանաչել են արդեն։ Պարզապես չգիտենք, թե դրանք ինչ ծրագրեր ունեն, որ կարողանանք մեկնաբանել։ Բայց 1 բան ակնհայտ է՝ քանի դեռ գե րիներին չեն հանձնում, նշանակում է՝ Պուտինի շատ «հայանպաստ» նկր տումները չեն

իրագործվել, ինչ-որ այլ նկր տումներ ունի ու օգտվում է ՀՀ-ի իշխանությունների կաթ վածահար վիճակից։ – Հնարավո՞ր է արդյոք նոր պատե րազմ։ Նշվում է, որ ՀՀ-ին կս տիպեն Սյունիքով միջանցք բացել, մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ նման օրակարգ չկա։ – Հիմա Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Շուշիի ու Հադրութի հարցն էլ չկա եռակողմ հայտարարության մեջ, Մինսկի խմբի փաստաթղթերում էլ չկար Շուշիի ու Հադրութի մասին,

որպես բոնուս՝ Պուտինը տվեց։ Եվ, քանի որ մեր իշխանությունները կաթ վածահար վիճակում են, ինչ ասում են իրենց, կատարում են, դեռ հերիք չէ, երախտագիտություն են հայտնում Պուտինին, որ Արցախի Հանրապետությունը ոչն չացրել է, Հայաստանին էլ ահաբ եկում է, որ կաթ վածահար կանի, կդարձնի կամազուրկ պետություն, ու գե րիներին դրա համար չեն հանձնում։ Համոզված եմ, որ Պուտինն ինքն է Ալիևին օգտագործում, հրահանգում, որ չհանձնի գեր իներին։ Բայց մեր ժողովուրդն ապուշ չէ, գիտի ողջ իրողությունը, շատ լավ հասկանում է, թե ինչ նշանակություն ունի պուտինյան Ռուսաստանի ռազ մավարական դաշինքը,

բարեկամությունը հայ ժողովրդի համար։ – Տեսակետ է հնչում, որ ադրբեջանական կողմն էլ, չնայած հոխ որտանքներին, նոր պատ երազմի պատրաստ չէ։ – Մենք այս վիճակով պատե րազմ էլ չենք կարող, հսկայական զո հեր ենք տվել, դեռ ճշգրիտ վիրա վորների ու զո հերի թիվն էլ չգիտենք մենք, ասում են՝ 5 հազար զո հ, Պուտինն է ասել չարաբաստիկ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց առաջ։ Բացի դրանից, ուշադրություն դարձրեք, որ ոչ մի անգամ չի դա տապարտել, ասում է, որ չեմ հանձնում հայ

գեր իներին, որովհետև նրանք ահաբ եկիչներ են, իսկ Մարիա Զախարովա կոչեցյալը ելնում հայտարարում է, որ բոլորը բոլորի դիմաց։ Այսինքն՝ սա հայտարարում է՝ ստեղծելու այնպիսի տպավորություն, թե իբր մեզ մոտ էլ կան ադրբեջանցի գեր իներ, ու, քանի որ հայերը չեն հանձնում ադրբեջանցի գե րիներին, տրամաբանական է, որ Ալիևն էլ չհանձնի գե րիներին։ Այսինքն՝ միջազգայնորեն արդարացնելու փորձեր են անում, քանի որ Իլհամը դարձել է Պուտինի ձեռքին Հայաստանն ահաբ եկելու գործիք։

Այստեղ կարևոր է Միացյալ Նահանգների գործոնը, ու հիմա եթե Բայդենը ուզում է վերադառնալ Հարավային Կովկաս, պետք է վերականգնի իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Բացի դրանից, կա 1 այլ հանգամանքը՝ նախորդ տարվա անցուդարձը ամփոփելիս ադրբեջանցի լրագրողը հարցրել էր Լավրովին՝ ռուս խաղաղապահների մանդատը ՄԱԿ-ը կհաստատի՞, թե՞ ոչ։ Պետք է ունենաս ՄԱԿ-ի որոշումը, որ կարողանաս զոր ք մտցնել։ Լավրովը պատասխանել է, որ այս հարցը խնդրահարույց է, ու նման ստո րություն հայերի նկատմամբ որևէ այլ երկիր չի արել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *