ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոման Բագաջիյանի փառահեղ կատարումը պարզապես պայ թեցրեց ռուսական «Ձայնը» նախագծի բեմը

Մեր հայրենակիցներն իրենց տաղանդով փայլում են ոչ միայն հայաստանյան բեմերում, այլեւ արտերկրում հայտնի միջազգային նախագծերում:

Ռոմանը Բագաջիյանը ծնվել է Ռոստով քաղաքում. «Հայրս հայ է, մայրս՝ իտալուհի: Այնպես որ՝ իմ մեջ ապրում են ամենակր ակոտ ազգերի գեները: Կյանքիս մեծ մասը ես հենց այնտեղ էլ անցկացրել եմ, իսկ տասնութ տարեկանում որոշեցի ընդունվել Պետերբուրգի համալսարան եւ տեղափոխվեցի Ռոստովից:

Հիմա հաճախ եմ լինում թե Պետերբուրգում, թե Մոսկվայում, թե իմ հարազատ ծննդավայր Ռոստովում»,- նշում է Ռոմանը: «Կույր» լսումների ժամանակ Ռոմանի դասական ջազային ելույթը հրապուրեց ժյուրիի անդամներից 3-ին՝ Պոլինա Գագարինային, Գրիգորի Լեպսին եւ Լեոնիդ Ագուտինին։ Իսկ ահա Դիմա Բիլանը,

որն այդպես էլ չպտտվեց Բագաջիյանի կողմը, արժանացավ «նկատողության»։ Երբ Ռոմանը պետք է հայտներ, թե ժյուրիի անդամներից ում թիմին է միանում, ասաց. «Ես կերազեի աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ նույնիսկ այն մարդու, որը հիմա ինձ չի

նայում (ակնարկելով ու անհարմար դրության մեջ դնելով Բիլանին)»,- նշեց Ռոմանը՝ ընտրելով Գագարինային։ Հաջորդ փուլերում Ռոմանը ևս ցուցաբերեց աշխուժություն ու աննկարագրելի հզոր են նրա կատարումները։ Այս անգամ նա կատարեց «Stayin’ Alive» հանրահայտ երգը։

Տեսանյութը ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *