ՇՇՄԵԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Ինչպես է Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թա ղված Կարենի դ ին

ՇՇՄԵԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Ինչպես է Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թա ղված Կարենի դ ին

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սա շշմելու պատմություն է, Այս պատմությունն ինձ այսօր պատմեց արցախյան այս պատե րազմում զո հված զի նծառայող Կարենի եղբայրը։ Այս պատմությունը պարզապես ցնց ող է։ Ու դեռ ինչքան էսպիսի պատմություններ ենք մենք լսելու։ Կարենը զորակոչվել էր 2020 թվականի հունվարին ու զո հվել

հոկտեմբերի 27-ին։ Ամիսներ շարունակ, ինչպես հազարավոր մայրեր, Կարենի մայրը նույնպես փնտրում էր իր որդուն եւ ինչպես հազարավոր մայրեր՝ չէին գտնում։ Վերջին ամիսներին Կարենի մայրն եւ եղբոր որդին պարբերաբար նույն երազն են տեսնում, որ Կարենը սպա նված է ու թաղված է Մարտունի 2-ի դիրքերից քիչ այն կողմ գտնվող մի ծառի տակ։ Անընդհատ նույն երազն եւ նույն

ծառը։ Ու մարտի 18-ին, Կարմիր Խաչի, խաղաղապահների հետ որոնողական աշխատանքների ժամանակ Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն եւ հենց այդ ծառի տակ թաղված Կարենի դ ին։ Երեկ եկել էր ԴՆԹ պատասխանը՝ դա Կարենն էր։ Ո՞վ էր թաղել

Կարենին այդտեղ՝ ոչ ոք չգիտի։ Շշմելու է։ Ու դեռ քանի մայր երազում պիտի տեսնի իր որդուն, եւ դեռ քանի մայր պիտի դռան ամեն զանգից շունչը պահի եւ սպասի որդուն, ու դեռ քանի մարդ պիտի երազի, որ որդին ոչ թե սպա նված լինի, այլ գերե

վարված։ Ու էսքանից հետո կան վի ժվածք մանկու րտներ, ովքեր թուրքին թշ նամի չեն համարում։ Ու էսքանից հետո կան դեռ «չհայեր», ովքեր արդարացնում են թուրք սիրողներին»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *