ՋԱԽ ՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ՝ սեփական հարկի տակ… Հայաստանի հավաքականը երկրորդ փայլուն հաղթանակը տարավ. ՍԱ տեսնել է պետք

Armtimes.com-ը գրել է. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2022թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ՝ Երևանի Հանրապետական մարզադաշտում այսօր ընդունեց Իսլանդիայի հավաքականին: Խաղի 1-ին կեսն անցավ հավասար պայ քարում, տարածքային փոքր առավելություն ունեին հյուրերը, սակայն Հայաստանի հավաքականի գրո հներն ավելի մեծ վտա նգ էին

պարունակում: Սակայն առաջին 45 րոպեների ընթացքում գոլեր չեղան: 2-րդ կեսն ակտիվ սկսեցին Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները, սակայն 53-րդ րոպեին Հայաստանի հավաքականը լավ գրո հ անցկացրեց. Արտակ Գրիգորյանը եզրում նկատեց Տիգրան

Բարսեղյանին, վերջինս աջ կողմից մոտեցավ տու գանային հրապարակին եւ առանց մտնելու հարվածեց դարպասի հեռավոր անկյունը: Գնդակը, դիպչելով դարպասաձողին, հայտնվեց ցանցում՝ 1-0: Խփ ած գոլից հետո Խոակին Կապառոսի թիմը սկսեց ավելի մեծ
ուշադրություն դարձնել արդեն պաշ տպանությանը՝ երբեմն սու ր հակագր ոհներ անցկացնելով: 73-րդ րոպեին նման հակագր ոհներից 1-ի ժամանակ Բարսեղյանը գնդակն ուղարկեց աջ եզրում գտնվող Խորեն Բայրամյանին, վերջինս շրջանցեց պաշտպանին,

դուրս եկավ հարվածային դիրք եւ գր ավեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը՝ 2-0: Մնացած ժամանակում նոր գոլեր չեղան: Հայաստանի հավաքականը 2-րդ հաղթանակը տարավ ընտրական փուլի 2 խաղերում և վաստակեց 6 միավոր՝ գլխավորելով խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս երկու խաղերը տեղի կունենան ավելի ուշ: Ռումինիան կընդունի Գերմանիային, իսկ Հյուսիսային Մակեդոնիան՝ Լիտենշտեյնին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *