ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆՈՐ «ապ տակ» է հասցրել Թուրքիայի նախագահ Էրդողանին… Ահա, թե ինչ է հասկացրել Հունաստանի վարչապետի միջոցով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆՈՐ «ապ տակ» է հասցրել Թուրքիայի նախագահ Էրդողանին… Ահա, թե ինչ է ասել նա

Slim.am-ը գրել է. Աթենքին աջակցելու Վաշինգտոնի մտադրությունը ավելի եւ ավելի են բարձրաձայնվում ու դա ավելի պարզ դարձավ անցած հինգշաբթի օրը Հունաստանի անկախության 200-ամյակի առթիվ ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հեռախոսազրույցում: «Եթե ձեզ ինչ-որ բան պետք է, ապա զանգահարեք ինձ: Ես այստեղ եմ ու կօգնեմ ձեզ

յուրաքանչյուր հարցում», – ասել է Բայդենը Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հետ զրույցում: Այս առաջարկը ԱՄՆ-ի կողմից կարևոր նշանակություն ունի, որովհետև Վաշինգտոնը հստակ ցուց է տալիս , որ իր համար տարածաշրջանում Աթենքի դերը ավելի կարևոր է , քան Անկարայի որդեգրած դիրքորոշումը: Միևնույն ժամանակ Բայդենը Հունաստանի վարչապետ Միցոտակիսին հրավիրել է

Սպիտակ տուն ու սա ավելի է ցուցադրում ԱՄՆ-ի վրաբերմունքը՝ ի աջակցություն Հունաստանի: Բայդենի հեռախոսազանգը Աթենք արտացոլում էր 2 մայրաքաղաքների միջև կապի բաց գիծը ու ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում , որը Դոնալդ Թրամփի

ժամանակահատվածում կորցրել էր իր դերը , ու հենց այդ ընթացքում էր , որ Անկարան վիճարկեց Հունաստանի սուվերեն իրավունքները, հատկապես իր «Oruç Reis» հետազոտական ​​նավը ուղարկելով Հունական ու Կիպրոսի ջրային տարածքներ: Երկու առաջնորդների զրույցը ներառել է արևելյան Միջերկրական ծովի հետ կապված բոլոր խնդիրները , նաև Աթենքի ողջույնը

տարածաշրջանում Վաշինգտոնի վերադարձի համար: ԱՄՆ նախագահը բացասական է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը՝ Կիպրոսում 2 պետությունների ստեղծման մտադրության համար , ինչը Անկարան լրջորեն առաջ է մղում ՝ ի հեճուկս ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի: Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Բայդենը լիարժեք աջակցություն է հայտնել Հունաստանի վարչապետին , իսկ մինչ այժմ չի պատասխանել Էրդողանի ոչ մի զանգի և նամակի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *