ՀՀ ԲՏԱ նախարար Արշակ Հակոբյանը գրել է. Սիրելի’ հայրենակիցներ, Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Որպես ՀՀ քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռ նության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռ նության հասարակություն ունենալու ճանապարհով։
Որպես բարձաստիճան պաշտոնյա, ՀՀ-ն միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով

ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժ ողականություն եմ հայտնում բռ նությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար ու մենք մի փոքր ավելի կսիրենք իրար եւ կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ցանկանում եմ 1-ին հերթին

շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության ու այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր

գնահատեցին կամ քննադա տեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր քաջալերանքի եւ քննադա տության խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։ Շնորհակալություն եմ հայտնում նախարարության ու ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին. ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրված աշխատանքը։ Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով եւ սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք

գտնել հաջողության և զարգացման ճանապարհը, թե Ձեր, թե պետության համար։ Աշխատանքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ ճամփաբաժաններ. ղեկավարի կամ առաջնորդի հմտությունն 1-ին հերթին ճանապարհի ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, հենց այդ պատճառով էլ անհնար է կատարել բոլորի ցանկությունը միաժամանակ,ու Նախարարության թիմը մշտապես առաջնորդվել է պետության ու հասարակության առաջնահերթ շահերով։ Մեր եղբայրներից շատերն ընկան մա րտում, գլուխ եմ խոնարհում նրանց հի շատակի ու

ընտանիքների առաջ, նրանց սխրանքը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք շատ սիրուն երկիր ունենք, որտեղ ապրում են ուժեղ ու լավ մարդիկ, իրար մի բաժանեք եւ դասակարգեք, մենք միասին կառուցելու ենք երջանիկ, անվ տանգ եւ զարգացած երկիր՝ յուրաքանչյուրիս ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով։ Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման։

от Arpine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *