Երկու նախկին նախագահների միակ հույսը մնացել է Լևոն Տեր Պետրոսյանը, քանի որ Ռուսաստանն արդեն նրանց…. Ստյոպա Սաֆարյանի վերլուծությունը

Ստըոպա Սաֆարյանը գրել է. Շարունակելու եմ պնդել, որ Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան քաղաքական պրոյեկտները այլևս Մոսկվայի կողմից փակված են, նրանց հետ հույս կապող չկա ու 2 նախկին նախագահների միակ հույսը մնացել է Լևոն Տեր
Պետրոսյանը։ Վերջին չորս-հինգ ամիսներին Քոչարյան-Սարգսյան դուետը ներքաղաքական կյանքում այնքան վատ արդյունքներ ցույց

տվեց, որ անգամ Ռուսաստանում ահաբ եկվեցին․ Նիկոլ Փաշինյանին պատ երազմի մե ղավոր ներկայացնելու արդյունքի փոխարեն բացարձակ ստացան այլ արդյունք իրենք, որ Մոսկվայում նույնիսկ ստիպված եղան Պեգովին Հայաստան ուղարկեն, որ փրկի գոնե Ռուսաստանին, եւ բացատրի, թե պատ երազմն եւ պար տությունն ինչի մասին էր ու ովքեր կարող էին լինել դրա մ եղավորները․․․

Իսկ Տեր-Պետրոսյանը միշտ ավելի նուրբ է խաղացել Ռուսաստանի հետ, ու հիմա 2 նախկին տա պալված նախագահների միակ հույսը նա է, որ գոնե Նիկոլ Փաշինյանն իշխանությունը նրան փոխանցի «անվտա նգության երաշխքիների» դիմաց ու արդեն իսկ համոզված

լինելով, որ ոչ կամովին, ոչ ճն շման տակ իշխանությունն իրենց չի փոխանցվի․․․ Խոստացածս հոդվածը այսօր չեմ հրապարակում՝ սպասելով վաղը մարտի մեկի դա տավարությանը, որի արդյունքը կարևոր է մի վերջին դետալ հասկանալու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *