Հարությունյան Արայիկ, դու դեռ երես ունե՞ս… Հրադադարի հաստատումից հետո, նվազագույնը քո գիտությամբ, մասնակցությամբ հանձնել եք շրջաններ բնակավայրեր, որոնք… Տիգրան Աբրահամյանը՝ Արայիկ Հարությունյանին

Հարությունյան Արայիկ, դու դեռ երես ունե՞ս… Հրադադարի հաստատումից հետո, նվազագույնը քո գիտությամբ, մասնակցությամբ հանձնել եք շրջաններ բնակավայրեր, որոնք… Տիգրան Աբրահամյանը՝ Արայիկ Հարությունյանին

Տիգրան Աբրահամյանը գրել է. Արայիկ Հարությունյան, նոյեմբերի իննին, հրադադարի հաստատումից հետո, նվազագույնը քո գիտությամբ, մասնակցությամբ հանձնել եք շրջաններ բնակավայրեր, որոնք եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների մեջ որևէ ամրագրում չունեին դրանք։ Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը, Դիզափայտ լեռն եւ մի շարք

բարձունքներ, Քաշաթաղի շրջանի Սանասար համայնքի (նախկին Ղուբաթլու) և Կովսականի (նախկ. Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի իննի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին. այս բնակավայրերի մասին եռակողմ հայտարարությունում ոչինչ չկար, սակայն հանձնեցիք։ Մինչև հիմա պատասխան չեք տվել, թե ինչո՞ւ հանձնեցիք, դեռ չեմ խոսում, որ ձեր կուլիսային

պայմանավորվածությունը զո րքին չէիք փոխանցել, արդյունքում հրադադարից 1 ամիս հետո, այդ բնակավայրերում մոտ 1 տասնյակ մարդ զո հվեց, 64-ը գե րեվարվեց։ Ի՞նչ իմանային այդ տղաները, որ իրենք հայրենիք են պահում, իսկ դուք իրենց մեջքի հետևը թուրքերի հետ բանակցում ու հանձնում էիք։ Հարությունյան Արայիկ, դու դեռ երե՞ս ունես, ո՞ւմ վրա ես մունաթ գալիս,

զարմանում, որ ասածներդ կասկածի տակ են դնում։ Կարմիր Շուկայի հնարավոր հանձման վերաբերյալ մարդկանց մտահոգություններին ե՞ս որակումներ տալիս դու։ Դու էիր օրեր առաջ մարդկանց պատմում, որ նման քննարկում եղել է, սակայն թեման փակ է։ Ինչի՞ ես գցել բռնել, որ մարդիկ քեզ պետք է հավատան, վստահեն, թե՞ չգիտես մարդիկ իրականում քո մասին ինչ են մտածում, թե՞

մտածում ես, որ Նիկոլի հետ համատեղ իրականացրած ծրագիրը մարսել ես դու։ Ձեր լավն ու վատն էլ չեք գիտակցում, հանգիստ տեղներդ նստեք, գլուխներդ կախ գործ արեք՝ առանց ճոռոմ-ճոռոմ խոսելու, ժամանակը կգա, դեռ հատ-հատ պատասխան եք տալու բոլորդ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *