Արտահերթ ընտրությունների ժամանակ ես աջակցելու եմ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ…. Սեյրան Օհանյանի հայտարարությունը

Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասել է. «Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ու եթե Ռոբերտ Քոչարյանը այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի

ու դրանց մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտան գությունը

ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքn ինքն է դրել ու, իհարկե, թերություններ ևս նրա ղեկավարման օրոք եղել են»: Նա նաև հավելել է՝ եթե Ռոբերտ Քոչարյանի կողմից լինի հրավեր արտահերթ

ընտրությունների մասնակցելու ու ընդգրվելու իր թիմում նա կընդունի այդ առաջարկը: «Հիմա չկան քննարկումներ, որ ես կլինեմ Ռոբերտ Քոչարյանի թիմում, սակայն եթե ինքը գնա ընտրություններին, ապա ես նրան կաջակցեմ, եթե լինի հրավեր, ես, իհարկե, կընդունեմ, կխորհրդակցեմ ու կծանոթանամ պայմաններին և անպայման կաջակցեմ նրան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *