Ու էս հավաքականով մենք աշխարհի առաջնություն ենք ուզում հասնել… Դիտեցի Լենա Նազարյանի հարցազրույցը և ուզում եմ ասել ՀԵՏԵՎՅԱԼԸ… Հայկ Մանասյան

Հայկ Մանասյանը գրել է. Դիտեցի Լենա Նազարյանի հարցազրույցը։ Հարցերը տարբեր էին, տարածաշրջանային մասշտաբի խնդիրներից մինչև ներքաղաքական եւ մինչև անձնական։ Համաշխարհային նշանակության հարցեր չկային իհարկե։ Ուրեմն անձնական մակարդակի ու մասամբ

էլ ներքաղաքական մակարդակի հարցերին պատասխանում էր նորմալ, հիմնավոր ու բավարար։ Ներքաղքական հարցերն այնքանով էին իր կոցմից լավ ընկալվում, որքանով որ մոտ էին անձնականին՝ օրինակ Արփինե Հովհաննիսյանի հետ մրցակցություն
կամ Վազգեն Մանուկյանի ձա խողում։

Բայց օրինակ իր անձնական մակարդակից փոքր ինչ բարձր հարցերում ինտելեկտի սահուն կորագիծը փոխվում էր արդեն կետագծերի։ Օրինակ նա միամտաբար խոստովանում է, որ զո հվածների ընտանիքներ այցելելուց առաջ օգնականները ճշտում են՝ արդյո՞ք հարազատներն իրենց կընդունեն, ու եթե

ընդունելության հավանությունը ստացված է, տալիս են արդեն հաջորդ հարցը, թե արդյո՞ք կարելի է այդ ամենը նկարահանել։ Եթե դա էլ է համաձայնեցված, ապա Հ1-ի նկարահանող խումբը արդեն անցնում է գործի։ Հիմա որտե՞ղ է տրամաբանական բացը։ Ըստ տիկին Լենա Նազարյանի, իրենք այնքան ժողովրդավար են, որ

երբ այցելում են զ ոհվածի ընտանիքներ, խնդրում են հարազատներին, որ իշխանությունների մասին հարազատներն ասեն այն ամենը, ինչ որ իրենք մտածում են։ Իրենց շատ է հետաքրքիր ժողովրդի ,,կարծիքը,,։ Այսինքն սկզբում օգնականները հանդիպում են ու կազմակերպում նախապես ճշտելով այդ մարդկանց կարծիքը, հետո իրենք տեսախցիկների առաջ հանկարծ բացահայտում են, որ իշխանությունների գլուխը կո տրելու պահանջ մարդիկ առհասարակ չունեն։

Ողջախոհության նույն պռաբելը դրսեվորվում է Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող հարցում նաև։ Սկզբում ասում է, որ Պապլավոկի սպ անության եւ բանակը Ժողովրդի դեմ հանելու քոչարյանական ժամանակներն անցել են անվերադարձ, հետո հարցին, թե ինչու Քոչարյանը չդա տվեց, պատասխանում, որ դա տարանը գտավ, որ մարդն արդար է։

Խորհրդարանական համակարգի անկայունության մասին մտքերն էլ չեմ ասում, որ սկսել է Փաշինյանի թուլամտությունից։ Խորհրդարանական համակարգը կայուն է այնքանով, խելոքներ ջան, որ հարյուր երեսուն հոգու պիտի գյ ուլլես կամ 130 հոգու հրաժարականի պիտի հասնես, որ իշխանությունը փոխես կերկրում, իսկ Ձեր իմացած սուլթանական

համակարգում, ընդամենը 1 հոգու։ Կայունությունը այ դա է։ Այլ հարց է, որ 130 հոգանոց էկիպաժ պահանջող սուզանավում ընդամենը 1 նավապետն է ծովային։ Մնացածը մեղրամիսի դուրս եկած ուղեվոր են, ռազ մածովային ապարատը կռուիզնի լայների հետ շփոթած։ Ու այս կարողություններով գլխուղեղին հանկարծ հանձնարարվում է իրականացնել այնպիսի

բարդ օպե րացիաներ, ինչպիսին են հայ-թուրքական հարաբերությունների մասին լուծումները օրինակ։ Տարածաշրջան։ Գերտերությունների շահերի բա խման կիզակետ։ Վանոյի ասած, հատուկ ծառայությունների կողմից, պետության բոլոր ոլորտները ասպատակված Հայաստան։ Հասկանու՞մ եք բարեկամներ։ Հասկանու՞մ եք, Lena Nazaryan ջան։ Ու էս հավաքականով, մենք աշխարհի առաջնություն ենք ուզում հասնել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *