ՔԻՉ ԱՌԱՋ Հայաստանի Հանրապետություն է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «Ժողովուրդ»

ArmLur.am-ը գրել է. ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանել է vip տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին եկել նախկին ու ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ

թվում նաև՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով: Կարեն Կարապետյանին անձամբ դիմավորեցին 999 99 S դասի մերսեդես մեքենայով։ Հիշեցնենք, որ ըստ մամուլում օրերս տարածված լուրերի, Կարեն Կարապետյանն առաջիկա ընտրություններում սատարելու է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին վարչապետի կարծիքով՝ այս պահին երկիրը նման իրավիճակից կարող է

դուրս բերել, փրկել միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հիշեցնենք նաև, որ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի ՆՀ-834-Ա հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։ 2018 թվականի ապրիլի իննին Կարեն

Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը։ Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը։ 2018 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի ութը Կարեն Կարապետյանը եղել է վարչապետի պաշտոնակատար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *