Slim.am-ը գրել է. 2021թվականի առաջին եռամսյակում Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով.
Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թվականի հունվար–մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով՝ այն կազմելով երկու

մլն 689 հազար։ Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Նշվում է, որ այդ թվի մեկ մլն 953.086-ը օտարերկրացի զբոսաշրջիկներն են, իսկ 736.900-ը՝ Թուրքիայի քաղաքացիները: 2021թվականի առաջին եռամսյակում Թուրքիան զբոսաշրջության ոլորտում 2 մլրդ 452 մլն 213․000 դոլարի եկամուտ է ստացել։ Արձանագրվել է նաև, որ հունվար–մարտ ամիսներին երկիր այցելած

զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը Թուրքիայում ընդամենը մեկ գիշերակացի համր միջինում ծախսել է 56 դոլար։ 2021թվականի հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ զբոսաշրջիկները Թուրքիա այցելել են Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Բուլղարիայից և Ուկրաինայից։ Ռուսաստանից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 395.915: Հիշեցնենք նաև որ

կորոնավի րուսով պայամանավորված՝ Ռուսաստանի կառավարությունը իր քաղաքացիների հորդորել է չմեկնել Թուրքիա զբոսաշրջության նպատակով, արձանագրենք, որ սա մեծ հար ված է Թուրքիայի տնտեսությանը:

от Arpine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *