Գերմանական Դորտմունդում երեկ ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը, որը նախօրեին երեք հաղթանակ տանելով, հասել էր եզրափակիչ, դրանից հետո ոսկե մեդալի համար գոտեմա րտում հանդիպեց

Ադրբեջանը ներկայացնող Այդին Ահմադովին:
Գոտեմարտն ավարտվեց հայ ըմբիշի ջախ ջախիչ հաղթանակով՝ 11-0 հաշվով: Լյովա Գևորգյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը եզրափակչում երեք-ութ հաշվով զիջեց ադրբեջանցի Քանան Հեյբաթովին: 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որը նախօրեին

կիսաեզրափակչում պա րտվել էր գերմանացի Յոհանես Մեյերին, այսօր երրորդ տեղի համար գոտեմարտում 11-0 հաշվով հաղթեց հունգարացի Կրիշտիան Գաբոր Անգյալին և դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր: Այսպիսով, հայ ըմբիշները Դորտմունդից կվերադառնան հինգ մեդալներով՝ 1 ոսկե, երկու արծաթե ու երկու բրոնզե: Նախօրեին Եվրոպայի փոխչեմպիոն էր

հռչակվել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, իսկ 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Հուլիսի 2-ին Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայ քարի մեջ կմտնեն արդեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Տեսանյութը՝ ստորև

от Arpine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *