Գերբնական մի բան կա ՀԱՅԻ գոյության խորհրդում, նա ունի իր վերընձյուղվելու գաղտնիքները: Դուք կգաք, իրար կկո տորեք, մեզ էլ կջա րդեք, հետո, միևնույն է՝ դուք կվերանաք, իսկ մենք… Ռուզան Ասատրյան

Ռուզան Ասատրյանը գրել է. ՅՈԹԸ ՊՈՐՏՈՎ ՀԱՅԵՐԸ… Չգիտեմ ինչ է որոշում Ռուսաստանը, ինչ է ուզում Թուրքիան, Ալիևը խրոնիկ շիզո ֆրենիա՞ ունի, թե՞ առողջ է, Բայդենը ինչ է հրահանգել Պուտինին, Մակրոնը իրո՞ք մեզ բարեկամ է, շատերս ենք ուզում այդպես լինի, եթե այդպես է,

պատ երազմի թ եժ օրերին ազերսպուտնիկը ինչու չփակեց, որը ինքն էր տվել, չգիտեմ ինչ է ուզում Չինաստանը մեզնից, ինչպես Էրդողանը աղվաններից, կամ՝ եթե Արցախի Հանրապետությունում, Գյումրիում և այլուր ռուսական բանակը խաղաղություն է ապահովում, Երասխում ինչու է զինվոր զո հվում… թե՞ այս ամենը մեր հետ կապ չունի…նե նգ եք, նե նգ: Բայց իմացեք մեզ

համար մեկ է, թե ովքեր եք դուք: Հայերս եղել ենք, կանք ու պիտի լինենք, եթե աշխարհին չի հետաքրքրում մեր փոքրածավալ հայրենիքի գոյությունը, մեզ էլ աշխարհը չի հետաքրքրում, դուք կգաք, իրար կկո տորեք, մեզ էլ կջա րդեք, հետո, միևնույն է՝ դուք կվերանաք, իսկ մենք կշարունակենք ապրել և նոր օրենքներ գրել՝ նոր աշխարհակարգի

համար : Հայն այդպիսին է, գերբնական մի բան կա նրա գոյության խորհրդում, որն անկախ արտաքին ու ներքին իրավիճակներից, ունի իր վերընձյուղվելու գաղտնիքները, այ, այդ մեկը ոչ մի գերհզոր պետություն և կաշառված ,,յան,, չի կարող հասկանալ, դրա համար 7 պորտով

հայ պիտի լինեն նախնիները… Գենետիկ ստուգումներ անցկացրեք, քանի չեն ցրել ձեր մի կաթիլ ինքնությունը… Ի՞նչ են ուզում հայերիցս, որ տվել են ու ետ չեն կարողանում վերցնել, մենք ապրելու ենք, մենք միշտ ենք լինելու, աշխարհը հենց

մենք ենք, լսու՞մ եք աշխարհի մարդակե րներ, մենք շատ լավ գիտենք թե դուք ինչ եք ուզում, իսկ դուք չգիտեք, թե ինչ կարող ենք անել մենք…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *