Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ, ըստ էության, Ալիևը հաջողության չհասավ: Երասխի թե ժացմամբ՝ Ալիևը փորձում էր Պուտինին իր օրակարգը թելադրել, սակայն այնպես ստացվեց, որ… Ստյոպա Սաֆարյան

Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՄԱՀՀԻ-ի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը – Պարո՛ն Սաֆարյան, Պուտին-Ալիև հանդիպումից ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք: – Հանդիպումից առաջ Ադրբեջանը Երասխում լարելով սահմանային իրավիճակը՝ փորձեց օրակարգ մտցնել իրեն հուզող հարցերը, որոնց մեջ մտնում էին

միջանցքի, սահմանազատման ու այլ խնդիրներ:
Բայց տեսանելի էր, որ հանդիպման հրապարակային մասից սկսած և արդյունքների մասով ամփոփած, Ադրբեջանն ուրախանալու առիթներ այդքան էլ չունի, որովհետև անգամ ադրբեջանական մամուլում խոսվում է այն մասին, որ քննարկել են տնտեսական համագործակցության, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթուղային ծրագրի մասին և այլն։
Իսկ այն մասին, ինչ Ադրբեջանն ուզում էր լսել, այդ մասին որևէ անդրադարձ չկա, ինչը

նշանակում է, որ Իլհամ Ալիևը, ըստ էության, հաջողության չի հասել, քանի որ Երասխի, թե ժացումով նա փորձում էր հասկացնել, որ եթե Ռուսաստանն ուզում է, որ Նախիջևան-Երասխ-Երևան-Գյումրի-Թբիլիսի-Ղազախ-Բաքու-Դերբենտ գիծը գործարկվի, ապա ինքը նույնպես ակնկալում է, որ իր պահանջները կատարվեն։ Սակայն նկատելի է, որ հանդիպման արդյունքներն այդքան էլ ոգևորիչ չեն կարող լինել Ադրբեջանի համար: – Այսքանից հետո Երասխում կամ սահմանային մյուս հատվածներում Ադրբեջանն իրավիճակը չի՞

լարելու, թե՞ ընդհակառակը, քանի որ, ինչպես նշում եք, ուրախանալու առիթներ չունի հանդիպումից: – Չեմ կարող միանշանակ ասել, սակայն եթե դժգոհ է, որ չի հասել իր օրակարգին, ապա լարվածության նոր օջախներ է ստեղծելու։ Բայց ես պարզապես ասում եմ, որ Ալիևին չհաջողվեց այս անգամ էլ օրակարգ բերել այն խնդիրները, որոնք ուզում էր տեսնել Պուտինի հետ քննարկման հարթակում: – Պարո՛ն Սաֆարյան, իսկ ինչու՞ չի հաջողել, քանի որ

Ալիևի համար օրակարգային հարցերը ձեռնտո՞ւ չեն Պուտինին, թե՞ պատճառն այլ է: – Ադրբեջանի ոչ բոլոր առաջարկներն են ձեռնտու Մոսկվային: Իհարկե, այնպես էլ չէ, որ Մոսկվայի պատկերացումները Հայաստանի համար շատ ուրախալի են, ի վերջո, չմոռանանք, որ դեռևս պատերազմից շատ առաջ, երբ ՌԴ-ն նկարագրում է խնդրի կարգավորման իր առաջարկը և իր դերը հակամարտության մեջ, Պուտինը շատ յուրօրինակ բառ է օգտագործել, որ ինքը պետք է հավասարակշռի հակամարտության կողմերի ռազ մավարական շահերը։ Սա անբացատրելի, վտանգավոր և ճկուն արտահայտություն էր:
Կոնֆ լիկտների լուծման մեջ նման բան չկա, որ

խաղաղապահ կողմը ոչ թե խաղաղություն պահպանի, այլ կողմերի ռազմավարական շահերը հավասարակշռի: Հիմա Ռուսաստանը խնդրի կարգավորման այդ իր պատկերացման պրոցեսում բավական լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանը տեսնում է Հայաստանում իր նկատմամբ դժգոհությունների սարսափելի մեծ աճը և, ըստ էության, տեսնում է նաև, որ փլուզվում է նաև այն միֆը, որոնք ստեղծվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի

պաշտպանվածության, ՀԱՊԿ-ի շրջանակներում անվտա նգության ապահովվածության և այլնի մասին։ Հետևաբար չի կարող չափազանց ճնշել Հայաստանին, քանի որ Հայաստանի համար վերջին ամիսներին տեսանելի է այլընտրանքային առաջարկը, որը միգուցե Հայաստանի բոլոր խնդիրները չի լուծում, բայց բոլոր դեպքերում մեր երկրի համար փրկօղակ է: Խոսքս Եվրոպական միության, ԱՄՆ-ի դեռևս չամբողջացված առաջարկությունների փաթեթն է,

և 2,6 միլիարդ դոլարի ներդրումը Եվրամիության կողմից այն գումարը չէ, որ դնեն, որպեսզի Ալիևը, Էրդողանը և Պուտինը Սյունիքում միջանցք-միջանցք խաղան: Ակնհայտ է, որ սա ռազ մավարական ներդրում է, հետևաբար Պուտինը լավ հասկանում է, որ որքան ինքը սեղմում է ՀՀ-ին, Արևմուտքը գալիս է Հայաստան: Այս համատեքստում ակնհայտ է, որ Ռուսաստանը ստրատեգիական բալանսի պահպանման խնդիր չի կարող լուծել, տեղից

արդեն ճաքեր են տալիս նոյեմբերի 9-10-ի և հունվարի տասնմեկի պրոցեսները, որովհետև շիկացած Երասխով չի կարող երկաթգիծն աշխատել։ Իսկ դա միակ գիծն է, որ այս պահին հնարավոր է արագ վերագործարկել՝ որպես ապաշրջափակման նախագիծ: Երկրորդ՝ խաղաղության հաստատման հարցն է, եռակողմ համաձայնություն ստորագրած կողմերը միմյանց վրա ինտենսիվ կր ակում են: Պատահական չէ, որ հենց Երասխի դեպքերի օրը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը հանդիպում է Մինսկի խմբի համանախագահների հետ, հետո ՌԴ-ից հայտարարում են, որ ողջունում են ԵՄ-ի

կողմից աջակցության առաջարկը, որով Շառլ Միշելը եկել էր Հայաստան: Բայց ռուսները դա ողջունում են, եթե ԵՄ-ն աջակցի նոյեմբերի իննի պրոցեսին: Դեռևս հարց է, այս պայմանը կընդունվի՞ Արևմուտքի կողմից, որովհետև Արևմուտքը չի ասել, որ աջակցում է նոյեմբերի 9-ի պրոցեսին: Այս ամենով պայմանավորված՝ Ռուսաստանը շատ բարդ իրավիճակում է հայտնվել, իսկ այս իրավիճակում բավարարել Ալիևի ախորժակը, նշանակում էր, որ Ռուսաստանը կորցնում է, եթե անգամ Հայաստանը պաշտոնապես չդնի էլ

տարածաշրջանից ՌԴ-ի հեռանալու հարցը, միևնույն է, Ռուսաստանը կորցնում է, քանի որ Արևմուտքն է ուժեղանում Հայաստանում: – Եթե, ինչպես ասում եք, այս իրավիճակում Ռուսաստանը չի կարող բավարարել Ալիևի ախորժակը, դրա հետևանքները հնարավո՞ր է ավելի սուր ձևով Հայաստանը զգա իր վրա:
– Մենք հետպատե րազմյան վերականգնողական բարդ փուլում ենք գտնվում, որտեղ ուզենք թե չուզենք, օբյեկտիվորեն և սուբյեկտիվորեն դեռևս թույլ ենք: Իսկ այս ժամանակային միջանցքում, այո՛, Ալիևը փորձելու է տարբեր հնարավոր եղանակներով լարվածության օջախներ ստեղծել և իր օրակարգը պարտադրել: – Պարո՛ն Սաֆարյան, համեմատության մեջ՝ Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումները ինչպե՞ս

կգնահատեք: Ասում եք, որ Ալիևն այդ հանդիպումից հետո ուրախանալու առիթներ չունի, իսկ Նիկոլ Փաշինյանն ունե՞ր: – Իրականում երկուսին էլ ասվել է, որ Ռուսաստանը ուզում է պահել այս իրավիճակը: Հասկացրել է, որ եթե որևէ կողմ չպահպանի այս իրավիճակը, ապա Ռուսաստանի համակրանքը նրա կողմը չի լինի։ Ռուսաստանի անելիքները կախված կլինեն նրանից, թե որքան հնազանդ են հակամ արտության կողմերը: Եվ պատահական չէին Ալիևին ուղղված այդ գովեստի խոսքերը, որ փոխզիջումներ ես արել և այլն: Իրականում ասում էր, որ կողմերի պահվածքը

մինչև հիմա բավարար է գնահատում: Ռուսաստանը փորձում է երկու կողմին էլ լարի վրա պահել, և իր ստրատեգիական բալանսի պահպանումը թույլ չի տալիս խախտել ռազմավարական բալանսը, որն արդեն մի անգամ խախտել է Ադրբեջանի օգտին, ինչին հաջորդեց պատ երազմը:Ռուսաստանը հասկանում է, որ ևս մեկ անգամ այդ բալանսի խախտումը կնշանակի վտանգել այն, ինչին հասել է նոյեմբերի 9-10-ի համաձայնագրով: Խաղը բավական բարդ է, տևական է լինելու, և

այս անորոշությունը Ռուսաստանը չի ստեղծել, որպեսզի ինքը որևէ կողմի համար մեկ օրում լուծի, որովհետև թույլ տալ, որ հակամարտությունը փակվի, կնշանակի պարզապես խաչ քաշել սեփական ռազ մավարության վրա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *