Տղե´րք, ստեղ սրտի կանգ ա, ես անցնում եմ մյուսին, եթե ստեղ ժամանակ կորցնենք, մի քանի զ ոհ կունենանք… Վարդանը էխոի դատչիկը դրեց ու ժպտաց… ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Գևորգ Մսրյանից

Պա տերազմի 7րդ կամ 8րդ օրն էր. արդեն չեմ հիշում։ Հիշում եմ մի բան` մեր հիվանդանոցում վիր ավորների հոսքը ավելացել էր։ Ամեն հաջորդ վիր ավորը նախորդին նման չէր, տպավորություն էր, թե ամեն վիր ավորի վրա մի նոր զե նք են փորձարկում, և ոչ մեկի վե րքը մյուսին նման չէր։ Մի բան էր ընդհանուր. անկախ վե րքի խորությունից, վիր ավորման ծանրությունից

«ախ» բառը չէր լսվում։ Տպավորություն էր, որ ո´չ ցավ կա ու ո´չ էլ` վախ կամ, եթե կա էլ, միայն մեզ համար է` նկուղում աշխատողներիս, ոչ թե արկերի անձրևի տակ ձգան սեղմողների։
Վերևում լսվեց, որ վիրավ որներ են բերում։
Պատգարակը, որ առաստաղի վրայով շարժվում էր ինքնաթիռի ձայնի էր նման. մեր` բոլորի մարմնով դող էր անցնում, թվում էր` հերթական ավիահա րվածն է, ու ուր որ է շենքը էլի կդղրդա։ Չհասցրեցինք հասկանալ, որ ես անգամ պայ թյուն չի լսվելու ու բացվեց վերելակի դուռը։
Պատգարակի վրա հերթական վիր ավորը առանց գիտակցության. արյ ունը լճացել էր մոխրագույն կտորիի վրա։ Շոշափեցի պուլսը թույլ զգացվում էր։ Գլուխ, որովայն, վերջույթներ… պայթ

յունային վիրա վորում, ծանր աստիճանի արյու նահոսական շո կ։ Մտնում ենք միջամտության սենյակ և ես արդեն ապրելու շանսը շատ փոքր եմ գնահատում։ Ժամանակ չենք կորցնում, արդեն զին ված մկրատներով չորս կողմից կտ րում ենք շորերը, մեկ վայրկյանով գնահատում վեր քերի մակերեսը, 1 րոպե անց հաջորդ 2 վիրա վորները` նույն վիճակում։ Ես միայնակ եմ, որպես Անեսթեզիոլոգ և եղել է պահ, որ պետք էր հասկանալ` 18 տարեկանը պետք է ապրի, թե սխալ ընտրություն կանես և ոչ մեկ ողջ չի մնա կամ հնարավոր էր փրկել ու չես

կարողանա փրկել։ Համարակալում ենք. «1-ին վիր-ավոր», «երկրորդ երկրորդ», «երրորդ»…
Ժամանակ չենք կորցնում, երակային կաթետեր ենք դնում, դեղորայք, լարինգոսկոպ, ինտուբացիա։ Շնչառություն 1, 2, 3։ Կարծես` ամեն ինչ նորմալ է: Ձեռքս դնում եմ պարանոցային զարկերակին, պուլսացիա չկա։ Նայում եմ ձախ կողմ, 2 հոգի կա, որ դեռևս անոթազարկ ունենք։ — Տղե´րք, ստեղ սրտի կանգ ա, ես անցնում եմ մյուսին, եթե ստեղ

ժամանակ կորցնենք, մի քանի զ ոհ կունենանք։ Սրտի մերսում եմ անում և ասում եմ Վարդգեսին։
Իմ մեջ արդեն համակերպվել էի առաջի զ ոհի հետ։ Վարդգեսը. «չէ´, դու անցի, ես կշարունակեմ», սրտի մերսում էր անում ու Վարդանին` «էխոի դատչիկը բեր մի հատ տեսնենք սիրտը կծկվումա, թե` չէ »։ Վարդանը էխոի դատչիկը դրեց ու ժպտաց, ֆիբրիլյացիայա դեֆը բերեք։ Դեֆիբրիլյացիա ենք անում ու ռիթմը վերականգնվում է։ Շոշափում ենք զարկերակների

վրա թույլ պուլսացիա կա։ Ախր գրքերի մեջ ասվում է. «եթե վիրավորումը ստանալուց հետո սրտի կանգ է լինում, ուրեմն հարյուր տոկոս մեռած է, հետ չես կարող բերել»։ Ախր մյուս գրքի մեջ էլ ասվում է. «Ջահելների մոտ մա հվան պատճառը 99 տոկոս դեպքերում ֆիբրիլյացիայա չի լինում»։ — Տաքացրած ար յունը բերեք, 3-րդ դրական ա, քանի՞ փաթեթ ունենք: Անձնակազմից ով կա դոնոր մտնում ենք վիրա հատարան։ 70 անց մի պապիկ. «ես 3-րդ

դրական եմ»: Քաշը հազիվ 45 կգ կլներ, նայեցի դեմքին` — վերցրեք արյունը 200 մլ.ից ավել չվերցնեք: Վիրահատություները հաջող էին։ Երեքին էլ ճանապարհեցինք Ստեփանակերտի հիվանդանոց, հետագայում` Երևան։ Հիմա դուք շոշափում եք մեր երկրի զարկերակը ու զարկ չէք զգում, ձեր համար չորացել է ամեն ինչ, ստատիստիկան մի բան է հուշում, իսկ

Soldiers of Defense Army and volunteers defend the Nagorno-Karabakh Republic ‘s northeastern line of contact

կանխատեսումները` ուրիշ բան։ Ավելի հեշտ է հրաժարվել ամեն ինչից…Բայց չէ, մեր երկրի զարկը կվերականգնվի… Պատմությունը իրական ա հերոսները հորինված չեն… Գևորգ Մսրյան…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *