Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Բաքվում հայ գե-րիների քր-եական հետապ-նդումներն ապ-օրինի են։
Կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից հայ գե-

րիների քրե-ական հետապ-նդումը սահմանի անօրինական հատման մեղ-ադրանքով Ժնևի երրորդ կոնվենցիայի խախտում է։ Ի՞նչ է լինելու Բաքվում տասնհինգ տարով դատապարտվող հայ գերիների ճակատագիրը։ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը վստահ է, որ մեր գերիները 15 տարի չեն անցկացնի ադրբեջանական բանտերում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ դրա լուծումն այն է, որ և՛ ՀՀ-ն, և՛ Ադրբեջանը Մինսկի կոնվենցիայի անդամ են,

ինչպես նաև Արտահանձնման մասին եվրոպական կոնվենցիայի անդամ։ Այս 2 հանգամանքն էլ, նրա խոսքով, մեխանիզմներ են տրամադրում, որ մարդուն արտահանձնեն և նա իր պատժի մնացած մասը կրի հայրենիքում՝ երաշխիքով, որ ազատ չի արձակվի։ Եվ հենց այս մեխանիզմով էլ Սաֆարովին Ադրբեջանը Հունգարիայից բերեց։ «Ելքը սա է։ Քաղաքական նպատակահարմարությանը պետք է նայել, և 15

տարի չեն նստի գե-րիները, աստիճանաբար Ադրբեջանը պետք է նրանց վերադարձնի հայրենիք, քանի որ այդ դ-ատական բոլոր գործերը հարցականի տակ են, դրանց օրինականությունը հարցականի տակ է, և դրանք վիճարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դա-տարանում։ Հետագայում փոփոխություններ է լինելու այս օրակարգում։ Պայմանական վեց կամ 15 տարի են տալիս, սրանք գործոններ են, որով փորձում են ՀՀ-ի վրա ազդել, իրավական առումով էքստրադիցիան

պետք է կիրառվի»,-ասաց Ղազարյանը։
Human Rights Watch-ի դա-տապարտումը, Արա Ղազարյանի խոսքով, երաշխիք է ստեղծում, որ սայլը տեղից կշարժվի, ուղղակի դրանք ժամանակի հարց են․ «Ադրբեջանն այդ բեռը այդ 15 տարի, վստահ եմ, որ նպատակահարմար չի համարի, որ կրեն, մի որոշ ժամանակ անց կմտածի աստիճանաբար որոշակի պայմաններով արտահանձնելու ՀՀ-ին, որ պ-ատիժը կրեն Հայաստանում»։ Փաստաբանի խոսքով՝ պետք է արձանագրել ամենակարևորը՝ այս մարդիկ

պահվում են արտաքին աշխարհից կտրված վիճակում, ինչն արդեն իսկ այս ամբողջ պրոցեսը դարձնում է անօրինական։ «Վստահ եմ, որ նրանք տասնհին տարի պա տիժը չեն կրելու։ Արդեն իսկ եթե նրանք պահվում են առանձին և արտաքին աշխարհի հետ որևէ կապ չկա, հնարավորություն չկա ծնողների հետ խոսելու, դա արդեն իսկ անմարդկային է»,-ասաց Արա Ղազարյանը։

от Arpine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *