Այս վարքագծով խորհրդարանը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների համար դառնալու է ընդամենը ճա հիճ, որում «խե ղդվելու» են: Ամբողջ հարցն այն է, որ… Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրել է. Այս վարքագծով խորհրդարանը Հայաստան ու Պատիվ ունեմ դաշինքների համար դառնալու է ընդամենը ճա հիճ, որում «խե ղդվելու» են: Մեծ հավանականությամբ, դրան դեմ չեն նաեւ այդ ուժերի առաջոնրդներ՝ 2-րդ եւ 3-րդ նախագահները, որոնց համար այդ քաղաքական նախագծերը չունեն երկարաժամկետ իմաստ:

Ամբողջ հարցն այն է, որ այդ վարքագիծը կարող է «խեղ դել» նաեւ Հայաստանը, այն դեպքում, երբ խորհրդարանի 1-ին նիստն ըստ էության փողոցային ակցիայով սկսելու փոխարեն, հնարավոր էր սկսել քաղաքական ուժեղ հայտարարությամբ՝ Արցախի հարցի հեռանկարի մադին սեփական մոտեցում հստակ արձանագրելով, եւ այդպիսով թե գործող մեծամասնության, թե ընդհանրապես քաղաքական դաշտի համար այդ հարցի բովանդակային նոր եւ պատասխանատու նշաձող սահմանելով:

Սակայն, ուժեր, կամ դրանց առաջնորդներ, որ չեն արել այդ բանը պետական ամենաբարձր կարգավիճակում ավելի քան քառորդ դար, ու պատասխանատվության տակ չեն մտել որպես իշխանություն, բոլորովին չունեն այդ պատասխանատվության տակ լինելու մտադրություն նաեւ այսպես ասած ընդդիմության կարգավիճակում:

Հ.Գ. խնդրում եմ մեկնաբանությունները չողողել հայհ ոյանքով կամ պիտակավորումներ, հիմա բոլորովին էլ դրա ժամանակը չէ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *