ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ահա, թե ինչ են քննարկել… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները զրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու զարգացումները: Երկու երկրների ղեկավարները

շեշտել են նաև Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամա րտության քաղաքական համապարփակ կարգավորման նպատակով: Հայաստանի Հանրապետության Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործադրած ջանքերը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկային ու մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ահա, թե ինչ են քննարկել… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

от Arpine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *