ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ՈՒ պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Քարվաճառում Ադրբեջանի նախագահ Ալիևի հո խորտանքներին՝ կապված հայկական տարածքների

հետ։ Պատմաբանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասում է, թե իբր Սյունիքը, Սևանը, Վարդենիսը, Երևանը «պատմական ադրբեջանական հողեր են», մինչդեռ նախ՝ այժմյան Ադրբեջան կп չվող հանրապետության տարածքը ոչ մի կապ չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերն պարզապես գո ղացել

են անվանումը՝ 1918ին այդ արհեստածին պետությունը ստեղծելու ընթացքում։ Եվ երկրորդը, մինչև 14-15-րդ դարերը երբ որ տարածաշրջան ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, ու առավել ևս՝ մինչև տասնմեկերրդ դարը, երբ առաջին անգամ տարածաշրջանում հայտնվեցին սելջուկ-թուրքերը, մեր տարածաշրջանում՝ ներառյալ Արևելյան

Հայաստանն ու Վրաստանը, Արևելյան Անդրկովկասը ու նաև Հյուսիսային Իրանը, թուրքական որևէ տեղանվանման կամ էլ թուրքական տարրի վերաբերյալ խոսելը ուղղակի ծիծաղելի է: «Ուրեմն, Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվшնի, ողջ «Հայոց Արևելից Կողմանց», այսինքն՝ Մեծ Հшյքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգների տարածքները՝ բոլորը եղել են հայանուն

ու հայաբնակ և հայկական, ուր խոսել թուրքական որևէ տարրի մասին մինչև 11-րդ դարը ուղղակի ծիծաղելի է», — նշեց Մելքոնյանը: «Հատուկենտ թուրքեր տարածաշրջանում հայտնվել են միայն իններորդ դարում, երբ արաբները վшրձել են թուրք վшրձ կան-զինվпրականների, որոնց թվում էր, օրինակ, հայտնի զп րավար Բուղան, որը իններորդ դարի

կեսերին արշավեց Հայաստանի շրջաններով՝ Վասպուրականով, Սյունիքով ու Արցախով և ծա նր պարտություն տարավ հատկապես Արցախում՝ Քթիշ ամրոցում (854 թվականին) Եսայի Աբու Մուսե իշխանից», — ավելացրեց մասնագետը: «Այնպես որ, այն, ինչ այսօր ասում է Ադրբեջանի նախագահ Ալիևը, բացահայտ կեղ ծիք է ու մш նիպուլյացիա՝

տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու համար», — եզրակացնում է Մելքոնյանը: Այն հարցին, թե արդյոք որն է ադրբեջանցիների իրական անվանումը պարոն Մելքոնյանը ասաց՝ «կովկասյան թաթարներ»: Եվ ավելացրեց. «թաթար» իմաստով նշանակում է «քп չվորներ»: «Զանգեզուրից 1921ին հուլիսի

կեսերին Նժդեհի հեռանալուց հետո խորհրդային պետության ձեռքը ոչ մեկ չէր կարող բռնել, եթե նա որոշեր Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին: Եթե չարեց, ապա հասկանում էր, որ այդ հայկական սեպը պանթուրքիզմի ճանապարհին ամենամեծ խանգարող հանգամանքն է», — եզրափակեց Մելքոնյանը:

от Arpine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *