Վիգեն Ծատրյանը գրել է. ԴԵՐԱՍԱՆը. Ճիշտն ասած ցանկանում էի դուք-ով գրել, սակայն տեսնելով քո դիմելաձևը Վարչապետին, « դու, քեզ, քո, Նիկոլ» ապշեցի ես քո վերաբերմունքից: Տիգրան Ներսիսյան դա քեզ հարիր չէր: Որպես արվեստագետ, դու ոչ թե քո քաղաքական դիրքորոշումն ես արտահայտել, այլ պարտադրված, հետ չմնալով քո որոշ ընկերներից, միացել ես Ու աջակցել մի աղբակույտի, ովքեր

խուսափել ու այժմ էլ խուսափում են հարկ վճարելուց, ովքեր պայք արել են իրենց թա լանը պահելու, վայելելու, և ովքեր ուզում էին զա վթել ժողովրդից իշխանությունը: Այո, դժգոհություններ առաջացան երգիչների, դերասանների, մտավորականության մեջ հարկային դաշտ մտնելու պատճառով: Ի՞նչ հարկ…..Էս ի՞նչ են ասում…. ո՞վ հարկ վճարի…… Ու այդպես էլ

30 տարի թալ անեցին, ավի րեցին մեր պետությունը, իսկ դու աջակցեցիր հենց այդ մարդկանց: Մտավորականը պետք է ժողովրդի հետ լինի, ժողովրդի կողքին, բայց մեր մոտ հակառակը ստացվեց, բաժանվեցիք ժողովրդից:
Հարուստները դուրս եկան աղքատ ժողովրդի դեմ: Շատ մտավորականներ կան , ովքեր, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեն, ժողովրդին չմիացան, բայց թացը չորից տարբերակելով գրառումներ էին անում, խորհուրդ տալիս,

պահանջում, իսկ դու վազեցիր հրապարակ, պահանջելով Վարչապետի հրաժարականը, գիտենալով հանդերձ որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին է միանշանակ սատարելու: Բան դայի ղեկավարը թելադրում էր, դուք էլ կամակատարներն էիք: Ձեզ լավ օգտագործեցին, խաբեցին,կուտ տվին, ուտողներն էլ կերան, իրենք մասսամբ հասան իրենց նպատակին ու մոռացան ձեզ: Բա ի՞նչ էիք ակնկալում: Հանրային հեռուստատեսությունում

պայմանագրի դադարեցումը կապել ուղիղ Վարչապետի հետ անհեթեթություն է: Էլ բան ու գործ չունի Վարչապետը, պիտի քեզնո՞վ զբաղվեր: Մի փորձիր համոզել, որ դու կարևոր դեմք ես: Մեր Վարչապետը ազնիվ և անկեղծ է, գնահատում

է և տեսնում մարդու ազնվությունն ու անկեղծությունը: Դու բեմում անկեղծ ես խաղացել, բայց իրական կյանքում ազնիվ և անկեղծ չես եղել: Ցա վոք դու մենակ չես, մենակ չես, մենակ չես………….

от Arpine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *