Երբ որ իրեն պետք է, ՌԴ-ն կարողանում է շատ հստակ Բաքվին բացատրել: 9-ը ամիս է Ալիեւին չեն համարձակվում ասել, որ… Ստյոպա Սաֆարյան

Երբ որ իրեն պետք է, ՌԴ-ն կարողանում է շատ հստակ Բաքվին բացատրել: 9-ը ամիս է Ալիեւին չեն համարձակվում ասել, որ… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր էջում գրել է. Երբ որ իրեն պետք է, Ռուսաստանը կարողանում է շատ հստակ Բաքվին բացատրել, որ իր զինվորը Արցախում հավերժ ժամանակավոր է. վկան այս վերջին օրերին Մուրադովի և նրան լրացնող/շարունակող այլ ռուս մունետիկների

հայտարարություններն են Արցախում 5 տարուց ավել մնալու վերաբերյալ։ Մի բան, որ գրված չէ նոյեմբերի իննի հայտարարության մեջ, սակայն վստահ ասում և մեկնաբանում են։ Բայց, այ, որ նույն նոյեմբերի իննի հայտարարության մեջ հիշատակված չէ Զանգեզուր, Սյունիք, միջանցք բառերը, 9-ը ամիս է

Իլհամ Ալիեւին չեն համարձակվում ասել, որ այդպիսի բաներ տեքստում չկա, դրանից մի բարբաջիր… Ու ոչ մեկ ինձ չի համոզի, թե նշվածներից մեկինի (իր «միջազգային տարածքում» ռուսական բազայի անժամկետ լինելու) վերաբերյալ Ալիևին ասելը ավելի քիչ համարձակություն ու իշխանություն է պահանջում, քան երկրորդի մասին ասելը… Ցավոք, Իրանի հետ

ՀՀ հաղորդակցությունը վերահսկել/կտ րելու հարցում կարծես թե Կրեմլի և Ապշերոնի շահերը համընկնում են… Հասնում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը» օրումեջ շնորհավորող Թեհրանին, հասնում է մեզ, որ երեսուն տարի ոչ մի ռազ մավարական նշանակության

ճանապարհի այլընտրանք չստեղծեցինք (Հյուսիս-Հարավի փողերը գռփեցինք, կերանք) այսօրվա վատթարագույն ու նվաստացուցիչ զարգացումների դեպքում սեփական խնդիրները լուծելու համար… Այս մեծագույն բացթողում-ամոթից հետո գոնե ատամները սեղմած, բառացիորեն գիշեր ցերեկ աշխատեք ու այլընտրանքային ճանապարհը կառուցեք.. Այդ դեպքում գոնե դուետի այս մի խաղը մեր դեմ կիմաստազրկվի… Արագացրեք։Ժամանակը ոսկի է…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *