Ի՞նչ էիք մտածում, Ռոբերտ Քոչարյանը պատգամավոր է դարձնելու վերջին 3 տարվա օրավարձով աշխատողների՞ն: Դերասանուհի եք, պետք է հասկանայիք, որ… «ՉԻ»

Դերասանուհի, Ռոբերտ Քոչարյանի մոլի պաշտպան Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «3 զուր կորցրած տարիներ, 3 սպասման և հիասթափության տարիներ: Ափսոս էին նյարդերս, ափսոս էր տարիների աշխատանքս, որը լցվեց իբրև ճշմարտության հետևից վազելու պատճառով, ափսոս էր եղբորս

անիմաստ 3-ամսյա կա լանքը, մեր ապրումները, մորս առողջությունը: Երբ ինչ որ բան ես անում հանուն գաղափարի, անում ես հանուն ինչ որ մեկի, սակայն հիմա ոչ գաղափարը կա, ոչ էլ այդ մեկը: Ափսոս ժամանակս»: «ՉԻ». Այս աղիողորմ տեքստը գրելու փոխարեն լավ կլիներ տարրական գրագիտություն ունենայիք ու գործատուի հետ

փաստաթղթավորված աշխատեիք: Հիմա էլ չէիք ափսոսա տարիների և ամիսների համար: Մի հատ շարքային փաստաբան կվարձեիք, նա էլ հայց կներկայացներ Ռոբերտ Քոչարյանի կամ նրա որդու դեմ ու մի կլորիկ գումար կստանայիք, որը որոշակի կմեղմեր «խեռոսի»

կորստի վի շտը: Ի՞նչ էիք մտածում, Ռոբերտ Քոչարյանը թողնելու է իր 100 տարվա մտերիմներին, մարդկանց, որոնց հետ հազարավոր գործարքների միջով է անցել և պատգամավոր է դարձնելու վերջին 3 տարվա օրավարձով աշխատողների՞ն: Ո՞ւմ տեղին էիք հավակնում՝ դաշնակների՞, պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատերերի՞, թե՞ Արմեն Գևորգյանի: Դերասանուհի եք, պետք է

հասկանայիք, որ Լևոն Քոչարյանի՝ ձեր եղբոր համար արտաբերած տեքստը ու արցունքները շատ անբնական են: Իսկապես ափսոս էր եղբայրը, որ լինելով ավագ քույր՝ սխալ ճանապարհի վրա դրեցիք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *