ՏԵՍԱՆՅՈՒԹ. « Ես չեմ եղել պետական պաշտոնատար անձ, որեւէ կլանի, օլիգարխիկ համակարգի մաս չեմ եղել, նույնիսկ…» Ինչպե՞ս է Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից 1 մլն աշխատավարձ ստացել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. « Ես չեմ եղել պետական պաշտոնատար անձ, որեւէ կլանի, օլիգարխիկ համակարգի մաս չեմ եղել, նույնիսկ…» Ինչպե՞ս է Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից 1 մլն աշխատավարձ ստացել

Aravot.am-ը գրել է. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ընտրության հարցն էր քննարկվում ու 3-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ պատճառը

հայտարարագի՞րն էր, թե՞ այն շիշը, որը կարող էր դիպչել Նիկոլ Փաշինյանին՝ Ղազինյանը պատասխանեց. «Ոչ առաջինը, որ երկրորդը: Ոլորտը ունի բավական լուրջ կենսական նշանակություն, հանձնաժողովի նախագահի տեղակալը կարգավիճակ է, պաշտոն չէ, հետեւաբար կարգավիճակից բխող

գործունեությունը էական քաղաքական ռի սկեր եւ վտա նգներ է ներկայացնում այս իշխանության համար: Իրենք կցանկանան տեսնել շատ ավելի ոչ ընդգծված սու ր քաղաքական թեկնածուի: Խնդիրն իմ անձի հետ է կապված, իմ քաղաքական ամբիցիաների հետ է կապված: Քաղաքական շատ հեռու գնացող ամբիցիաների, իրենք արդեն զգացել են դա: Այն կարգավիճակը, որը ես կստանձնեմ

հանձնաժողովում, էական քաղաքական ռի սկեր կառաջացնի իրենց իշխանության համար»:
Հարցրեցինք՝ հնարավո՞ր է, ասենք, ԺԷԿ-ից կամ այլ տեղից մի տեղեկանք, մի թուղթ բերի ու որեւէ կերպ հիմնավորի իր եկամուտները, որ այդ հարցը փակվի՝ Ղազինյանը պատասխանեց. «Սա այն հարցն է իրականում, որ ես չունեմ պարտականություն՝ ցույց տալու; Ես չեմ եղել պետական պաշտոնատար անձ, որեւէ կլ անի, օլիգարխիկ համակարգի մաս չեմ եղել, նույնիսկ նախկին իշխանությունների նկատմամբ կեցվածքս եղել է քննադ ատական: Դժվար է համոզել, որ ես կապ ունեմ նախկին իշխանության

ֆինանսական հոսքերի հետ: Եթե հարցեր կան, կարող են ասել՝ հարկեր չեք վճարել, կամ չգիտեմ: Որպես պատգամավոր հայտարարագիր եմ ներկայացնելու շատ ավելի խորացված, այդտեղ, կարծում եմ, ինչ-որ հարցերի պատասխաններ կստանան»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *