Գեղամ ջան, կներես… Թող ների ինձ՝ իմ վաղեմի ընկեր ու բարեկամ Գեղամ Մանուկյանը, բայց մի բան պիտի ասեմ /գրեմ/… Վարդան Օնանյան

Վարդան Օնանյանը Իր էջում գրել է. Թող ների ինձ՝ իմ վաղեմի ընկեր ու բարեկամ Գեղամ Մանուկյանը, բայց մի բան պիտի ասեմ /գրեմ/: Երբ գնում էի Ազատ ձյաձայի հոգեհ անգստին, Ես գիտեի, որ այդտեղ շատ-շատ մարդկանց եմ հանդիպելու՝ ծանոթ և անծանոթ:

Մտածում էի, որ իշխանությունից էլ լիքը մարդ կլինի հոգեհ անգստին. Ազգային Ժողովի նախագահ, փոխնախագահներ, ՔՊ խմբակցությունից պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության կառավարությունում աշխատողներ և այլն… Մտածում էի, նույնիսկ…
Մտածում էի, ո՞նց անեմ, որ շատ-շատերին չհանդիպեմ, չխոսեմ, չարտահայտվեմ…

Հոգեհ անգստին՝ շատ, իրոք շատ մարդ կար, իշխանություններից՝ չիք… Ես, գոնե չեմ տեսել, ընկերներիս էլ եմ ես հարցրել, նրանք էլ ասացին՝ չիք: Միակ մարդը, որ կարող է իշխանության հետ առնչվել, Գլխավոր Շտաբի պետն էր /Գեղամի եղբայր Դավիթը զինվորական է/: Ես չգիտեմ. մի՞ թե Ազգային

Ժողովի պատգամավորները չպետք է գային, ցա վակցեին իրենց գործընկերոջը: Իսկապես՝ չեմ հասկանում: Գեղամ ջան, կներես: Հավերժ հանգստություն՝ Ազատ ձյաձային:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *