Լավ կլինի, որ ով, ինչ գիտի չգրի ու ավելորդ լարվածություն չստեղծի։ Այս պահին դեռևս պաշտոնական ինֆորմացիա չկա։ Միայն Արման Թաթոյանն է գրել, որ… Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանը գրել է. Լավ կլինի, որ ով, ինչ գիտի չգրի և ավելորդ լարվածություն չստեղծի։Այս պահին դեռևս պաշտոնական

ինֆորմացիա չկա։ Միայն Արման Թաթոյանն է հայտնել Արցախի Նոր Շեն հատվածում 6 հայ զինծառայողի վիրավորում ստանալու մասին։ Շփման գծի ողջ երկայնքով մարտերի վերաբեյալ հաստատված ինֆորմացիա չկա։
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը գրել է.
Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել վեց զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի վերաբերյալ է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական

զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ ու մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրшկոցներ են արձակվել: Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփшնյանի հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները: Սա ադրբեջանական իշխшնությունների ցեղшսպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է:

Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ լրջագույն սպառնալիք է մարդկանց անվտшնգության և խաղաղ համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է: Հաշվի առնելով, որ ԱՀ պшշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, шկնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների

առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արшրքների համար: Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *