Ես չեմ կարող մոռանալ, որ նորանկախ Հայաստանում Վանոն առաջին ղեկավարն էր, որը իր համար դղյակ կառուցեց և Հայաստանի նման աղքատ երկրում դղյակամոլության սկիզբը դրեց… Նորանկախ աղքատ ՀՀ-ում Վանոն միակ ղեկավարն էր, որը… Դավիթ Ղամբարյան

Դավիթ Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ես չեմ ուզում վատաբանել Վանո Սիրադեղյանին կամ էլ թերագնահատել նրա գրական ու քաղաքական գործունեությունը: Այդ բանը ես թողնում եմ դրա մասնագետներին ու պատմությանը: Բայց չեմ կարող մոռանալ, որ նորանկախ Հայաստանում

Վանոն առաջի ղեկավարն էր, որը իր համար դղյակ կառուցեց և Հայաստանի նման աղքատ երկրում դղյակամոլության սկիզբը դրեց… Նորանկախ աղքատ ՀՀ-ում Վանոն միակ ղեկավարն էր, որը սիրուհիների հետ միասին ուղաթիռով օդային շրջապտույթ էր կատարում քաղաքամայր Երևանի և Հայաստանի հանրապետության վրայով: Նա ներքին

գործերի նախարարն էր և հենց նա բարձրաստիճան պաշտոնիաների ցոփ ու շֆայթ կյանք վարելու սկիզբը դրեց … Թող ներեն ինձ մարդիք, քանզի մահ ացած մարդու մասին սովորաբար լավն են խոսում… Համաձայն եմ , սակայն նաև չեն

մոռանում գործած վատ արարքները… Ուրեմն մեզանից յուրաքանչյուրը այնպես պետք է ապրի իր կյանքը, որ հետո նրա սերունդները չամաչեն նրա համար…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *