Ռուսաստանը գր ոհ է սկսել Հայաստանի դեմ բոլոր ուղղություններով… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Lragir.am-ը գրել է. Ռուսաստանը գր ոհ է սկսել Հայաստանի դեմ բոլոր ուղղություններով: Երևանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու թեմը բացելու շտապ որոշումից, Հայաստանում

ռուսական դպրոցների բացման հարցում ՀՀ իշխանությունների «հետաքրքրության» վերաբերյալ Լավրովի հայտարարությունից, պղնձամոլիբդենային ամենամեծ կոմբինատի փաստացի օտարումից հետո ՌԴ-ն հայտարարում է տնտեսական էքսպանսիայի նոր ալիքի վերաբերյալ: Հայաստանում գործում են ավելի քան Քառասուն խոշոր ռուսական ընկերություններ, որոնց մի զգալի մասը

խոշորագույն հարկատուներից են, իսկ կուտակված ռուսական ներդրումների բաժինը գերազանցել է 40 տոկոսը, ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը Երևանում ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ:
Մոտակա տարիներին ռուսաստանյան ընկերությունները, ինչպես ՀՀ-ում գործող, այնպես էլ նոր ընկերությունները, նախատեսում

են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարել: Այս ներդրումների մեծ մասն ուղղվելու է էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներին, ինչպես նաև ենթակառուցվածքներին: Հայաստանի իշխանությունները քար լռություն են պահում ՀՀ-ում Ռուսական եկեղեցու թեմ ստեղծելու և ռուսական դպրոցներ բացելու հարցում: Խորհրդարանի «ընդդիմությունը» նույնպես

խնամքով անտեսեց Ռուսաստանի քայլերը ՝ ուղղված հայկական ինքնության «ինտեգրմանը»: Էլ չենք խոսում «եռակողմ հայտարարության», անվտանգության ու ՀՀ սահմանները Ռուսաստանին հանձնելու հարցում տաբուի մասին: Հայաստանում խոսում են միայն տնտեսական «օգուտների» ու ասֆալտի մասին:
Նիկոլ Փաշինյանը ռուս-հայկական ֆորումի մասնակիցներին հղած ուղերձում ասել է, որ «մենք դիտարկում ենք մեր տնտեսությունների հետագա մերձեցման և փոխադարձ ինտեգրման

հարցը»: ՌԴ օգնությամբ տնտեսության զարգացումը, ինչպես Ռուսաստանի օգնությամբ բանակի արդիականացումը բլեֆ է կամ ինքնախաբեություն, որը մեկ անգամ չէ, որ բացահայտվել է: ՌԴ-ն վերջերս փորձեց Հայաստանը «ինտեգրել» ռուսահայ մեծահարուստների միջոցով, սակայն ռուսերենի

կարգավիճակի մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունները վերջ դրեցին այս նախաձեռնությանը: Այժմ մեկնարկել է մեկ այլ «կախարդական կարգախոս» ՝ « մեկ միլիարդի ներդրում»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *