Կիպրոսի հայերը բա րկացած են: «Ակցիան կազմակերպել են ՀՅԴ Բյուրոյի մանկլավիկները. Նրանք իրավունք չունեն խոսել ողջ կիպրահայ համայնքի անունից, քանի որ…» ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ազգային Ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կիպրոս կատարած պաշտոնական այցի ժամանակ միջшդեպ է գրանցվել։ Կիպրահայ շուրջ 10 դшշնակցականներ բпղոքի ակցիա են արել՝ «դшվաճան, հողատու» վանկարկելով և պահանջելով պատվիրակության

արագ հեռացումը Կիպրոսից։ Պատվիրակության անդամներից, պատգամավոր Բաբկեն Թունյանը փորձել է ցпւցարարների հետ երկխոսել, սակայն ապարդյուն, ցուցարարները երկխոսելու մտադրություն չեն ունեցել։ Պարզվում է, սակայն, սա ուղղորդված սակավամարդ ակցիա է եղել Դաշնակցության կողմից, ինչն էր հարուցել է համայնքի զшյրույթը։ Արդեն իսկ Կիպրոսի հնչակյանները «անընդունելի են համարում» Ալեն

Սիմոնյանի գլխավորած պատվիրակության դեմ բпղոքի ակցիան։ Կիպրոսի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ անընդունելի է մի քանի հոգու կողմից բողոքի ակցիան համայն կիպրահայության անունից ներկայացնելու միտումը: «Անգամ մը ևս կ’ուզենք շեշտել, որ Հայաստանի ու Արցախի համար այս

ճակատագրական ժամանակահատվածին, օրուայ գլխաւոր հրամայականը միասնականութիւնը և համախմբուածութիւնն է»,-նշվաշ է հայտարարության մեջ: Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով միջադե պին, նշեց, որ տեղի ունեցածը ուղղակի խայ տառակություն է. «Եթե Դաշնակցությունը նախկինի պես

իշխանության հետ կոալիցիայի մեջ լիներ, երբեք նման բան չէին անի: Անգամ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա խայտառակ արձանագրությունները ստորագրեց, նման բաներ տեղի չունեցան: Երբ որ 2009-ին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, որոշ համայնքներում եղավ բո ղոքի ալիք, մարդիկ «ամոթ» էին գո ռում, սակայն ոչ երբեք Կիպրոսում: Քանի որ այդ

ժամանակ Դաշնակցությունը կոալիցիա էր կազմել իշխող կառավարության հետ, ամեն ինչ լավ էր թալ անված միջոցների համար և հայրենակ ործան երևույթների հանդեպ լուռ էին: Իսկ այս ակցիան կազմակերպել էին բացառապես դաշնակցականները, և նրանք բոլորովին իրավունք չունեին ողջ համայնքի անունից՝ խոսելու: Կան նաև ուրիշ կուսակցություններ, կան անհատ հայ մարդիկ, ինչպես օրինակ ես եմ անկուսակցական, որոնք անկախ լրագրողներ են, շարքային հայեր են: Այդպիսի

պայմաններում բոլորի անունից խոսել և ամբողջ Սփյուռքի փոխարեն հանդես գալու հավակնություն դրսևորել, դա շատ սխալ կեցվածք է»,-ասաց նա՝ նկատելով, որ բացի ՀՅԴ-ից որևէ ավանդական կուսակցությունից ներկայացուցիչ չի եղել այդ ակցիային: «Դրանք ՀՅԴ Բյուրոյի մանկլավիկներն են, որոնք նման բան են կազմակերպել: Ես շատ եմ հարգում տեսակետների տարբերությունները: Եթե դու բողոք ունես, քաղաքակիրթ ձևով կարող ես

ներկայանալ, ասել՝ մենք համաձայն չենք ինչ-որ հարցերում, համաձայն չենք, որ օրինակ, համաձայնություն ստորագրվի Ադրբեջանի հետ: Ես ինքս էլ շատ դեմ եմ թուրքի հետ հաշտություն կնքելուն: Ցանկացած մարդ կարող է իր տեսակետը քաղաքակիրթ ձևով ներկայացնել, սական նման խայտ առակություն օտար երկրում կազմակերպելը շատ ամոթ է և պատիվ չի բերում հայությանը»,-հայտարարեց Երան Գույումճյանը:
Հարցին, թե ընդհանրապես կիպրահայ համայնքի ներկայացուցիչներն ի՞նչ դիրքորոշում ունեն տեղի ունեցածի վերաբերյալ, նա պատասխանեց.

«Համայնքում շատերը համաձայն չեն, որ այս տեսակ խայտառակություն է կազմակերպվել: Ես առնվազն կարող եմ խոսել իմ անունից, որ սա խայտառակություն էր: Ես խայտառակություն չեմ սիրում, ես սիրում եմ քաղաքակիրթ բանավեճ, տեսակետների փոխանակում: Պետք է փորձել միմյանց հասկանալ և մանավանդ փորձել բռունցքվել, երբ ճակատագրական օրեր է ապրում այսօր մեր հայրենիքը: Սա չի նշանակում, որ ես համաձայն եմ Հայաստանի կառավարության բոլոր քայլերին, բոլորս էլ սխալներ ունենք, դրա համար պետք է խոսել, պարզաբանել տեսակետները:Երբ նայում ես ընդդիմադիր թերթերը, երբեմն ամաչում ես հայ լինելուդ համար, երբ հայհ ոյանքներ, անեծ քներ, զազրախոսություններ, անկիրթ խոսքեր ես կարդում: Ինչ է պատահել մեր ժողովրդին,

դարերից եկած մեր քաղաքակրթությանը ի՞նչ եղավ: Ուրեմն թուրքը հաղթած է, որ կարողացավ մեզ հունից հանել և այս վիճակին բերել: Պետք է հաղթահարենք այս վիճակը, քաղաքակիրթ ձևով իրար հասկանանք և համաձայնության գանք որպես ազգ ու հայրենիք»: Գույումճյանը կարծիք հայտնեց, որ իրականության մեջ կիպրահայ համայնքն այդքան պառակտված չէ, սակայն այդ վերջին դեպքից հետո պառակտումը ավելի կխորանա. «Երբ նայում ես այդ տեսանյութը, չես ուզում լսել, խոսել այդ մարդկանց հետ, որովհետև քաղաքակիրթ չեն: Իրենք նաև ազնիվ չեն իրենց քայլերում, որովհետև տեսնում ենք խտրական մոտեցումը: Երբ դու իշխանության մոտ ես և

նույնքան անկեղծ ես քննադատություններից մեջ, կարելի է մտածել, որ դե մարդիկ սիրում են քննադատել, ու դա լավ է, առանց քննադատության ոչ մի առաջընթաց չի լինի, բայց ես չեմ հավատում, որ իրենց արածը ճիշտ ձև է կամ իրենց հետապնդած նպատակն այդքան սուրբ է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *